Լրահոս
Միջազգային
22:42
19.02.22
450

Ո՞ր դեպքում ՀԱՊԿ խաղաղապահներ կարող են տեղակայվել Դոնբասում․ Զասը փակագծեր է բացել

Img default alt hy

Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով և Կիևի համաձայնությամբ։

Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

«Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, քանի որ դա նրա տարածքն է, ՄԱԿ–ի ԱԽ մանդատը, ինչպես նաև պետք է, որ մեր բոլոր կառավարությունները աջակցեն այդ որոշմանը»,– ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է` ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ։