Լրահոս
Միջազգային
23:50
23.09.24
258

Նյու Յորքում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի «Թուրքական տանը»:

Ռեջեփ Էրդողանի և Մասուդ Փեզեշքիանի բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։