Լրահոս
Հասարակական
10:47
18.04.22
258

Նստացույցը նպատակ ունի, որպեսզի հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա. Արսեն Բաբայան

Img default alt hy

Նստացույցը նպատակ ունի, որպեսզի լայն հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Տեսնում ենք, որ հանրության մի զգալի մասը խորը չի վերլուծում իրավիճակը, և դա օբյեկտիվ է, ուստի անհրաժեշտություն ունենք քաղաքացիներին իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում», - ասել է Բաբայանը։

Նա նշել է, թե չի ուզում քննարկել նախկին բողոքի ակցիաներն արդյունք տվել են, թե ոչ։

«Վստահեցնում եմ, որ նախկինում կատարված բոլոր գործողությունները տվել են արդյունք, և այդ արդյունքների արձանագրումը մենք ունենալու ենք հենց այս գործողություններով, որ այս օրերին տեղի է ունենալու», - նշել է Արսեն Բաբայանը։