Լրահոս
Հասարակական
23:12
19.08.22
130

Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյուն. փոխքաղաքապետ

Img default alt hy

Այս պահին լարված իրավիճակ է Մասիսի քաղաքապետարանի մոտ։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հայտնեց` նռնակով և ատրճանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել քաղաքապետարանի շենք։

«Անձը, ըստ էության, ոչ սթափ վիճակում 1.5-2 ժամ առաջ նռնակով և ատրճանակով մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, ներսից պայթյուն է լսվել։ Նա մինչ այս պահը գտնվում է քաղաքապետարանի շենքում` դեռևս չեն վնասազերծել նրան։ Բարեբախտաբար, այդ պահին աշխատակիցներ չեն եղել շենքում` միայն պահակն է եղել, որն էլ այս պահին մեզ հետ է»,- ասաց փոխքաղաքապետը։

Նրա խոսքով` ականատեսներն ասել են, որ կրակոցների ձայներ են լսվել, սակայն այս պահին կրակոցներ չկան։ Այս պահին, ըստ Հակոբյանի, ուժային կառույցները` ոստիկանությունը, ԱԱԾ-ն հատուկ գործողություններ են կատարում։