Լրահոս
Սպորտ
11:50
05.01.23
108

Նովակ Ջոկովիչը Ադելաիդեի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

Img default alt hy

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է ելույթներն Ավստրալիայում ընթացող ATP մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց Ֆրանսիայից Կենտեթ Ալիսի հետ: 1 ժամ 55 րոպե ձգված մրցախաղի արդյունքում սերբ թենիսիստ հաղթեց երկու սեթերից հետո` 7:6 [7:3], 7:6 [7:5]:

Ավելի վաղ հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում մրցել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեկ Դրեյպերի հետ: 1 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության էր հասել երկու սեթերից հետո` 6:4, 6:2 հաշվով: Կարեն Խաչանովը դուրս էր եկել Ադելաիդե քաղաքում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ:

ATP Ադելաիդեի մրցաշարը մեկնարկել է հունվարի 1-ին և կեզրափակվի հունվարի 8-ին: Մրցաշարին մասնակցում են 32 թենիսիստներ, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 642 հազար ԱՄՆ դոլար: