Լրահոս
Քաղաքական
20:15
12.04.23
160

Նույնիսկ Ալիևը չի պնդել, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս․ Միկոյան․ «News.am»

Img default alt hy

News.am-ը գրում է․

«Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ-ան պատգամավորի Արցախի ինքնորոշման վերաբերյալ հարցին։

Քանի որ «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունվել են 2007 թվականին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, News.am-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց երկրորդ նախագահի գրասենյակ։

Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն, մեզ հետ զրույցում ասաց․ «Բազմիցս հանգամանալից և սպառիչ անդրադարձել ենք այս հարցին: Չկրկնվելու համար, մեջբերեմ նախորդ տարի նոյեմբերի 14-ին գրասենյակի արձագանքից մի հատված․

«2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլևս հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս…»։