Լրահոս
Քաղաքական
22:52
03.02.25
237

Նոր մահակ է հայտնվում Փաշինյանի ձեռքերում՝ ընտրություններից առաջ. փողը ստուգելու կանաչ լույս՝ ՊՎԾ-ին

 

Պետական վերահսկողական ծառայությունը մարզային ու համայնքային բյուջեների ծախսերը վերահսկելու իրավասություն է ստանում: Կառավարությունը նոր օրինագիծը խորհրդարան է տարել, ըստ որի այլևս Ֆինանսների նախարարությունը չի հսկելու ՏԻՄ-ի ծախսերի հետագիծը: Ընդդիմությունն ահազանգում է, որ օրենքն ընդունվելու դեպքում տեղական իշխանությանը հնազանդեցնելու նոր մահակ է հայտնվելու երկրի քաղաքական իշխանության ձեռքին: