Լրահոս
Հասարակական
19:29
31.10.25
213

Նոր իմացա՞ն՝ ով է Վարդան Ղուկասյանի փեսան. շահերի բախում են նկատել Գյումրիի համայնքապետարանում

Գյումրիում Վարդան Ղուկասյանի իշխանության շուրջ օղակը սեղմվում է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում է տեսնում, որ Գյումրիի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան է: Ավետիս Առաքելյանը Ղուկասյանի ցուցակով մասնակցել է մարտի 30-ի ավագանու արտահերթ ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն է եղել: Առաքելյանը փոխքաղաքապետ է ընտրվել մայիսի 2-ին՝ ավագանու քվեարկությամբ: Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Առաքելյանն է կատարում համայնքի ղեկավարի պարտականությունները: