Լրահոս
Իրավական
10:15
26.03.23
170

Նոր Հաճնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Img default alt hy

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանները Նոր Հաճնի սկզբնամասում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել երեք տղամարդու։ Նրանցից երկուսի մոտ ընդհանուր չորս գրամից ավելի մարիխուանա կար։ Մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվել են շուրջ 23 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։

Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։