Լրահոս
Հասարակական
23:39
05.02.25
377

«Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը ծնկի վիրահատության է ենթարկվել

Img default alt hy

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը վնասվածք էր ստացել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ ստուգողական հանդիպման ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 25-ամյա հայ ֆուտբոլիստը ծնկի վիրահատության է ենթարկվել Իտալիայում։ Վիրահատությունը հաջող է անցել։

«Մաղթում ենք շուտափույթ ապաքինում ու վերադարձ ավելի ուժեղ, Արտյոմ»,- գրված է ակումբի արված հայտարարության մեջ։