Լրահոս
Քաղաքական
18:33
12.10.22
175

Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը Աստանա կմեկնեն

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ հերթական գագաթնաժողովին։ Տեղեկությունը հաստատեցին փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն Աստանայում է։ Նա արդեն հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։ Այսօր նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։