Լրահոս
Քաղաքական
22:15
03.04.25
404

Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է. Մեսրոպ Առաքելյան

Img default alt hy

«Ապրելու երկիր»,- կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Արցախցիների սոցիալական խնդիրների նկատմամբ կառավարության խայտառակ դիրքորոշումը, ցավոք, տրամաբանական է։

Այս մարդիկ նույն անգործությունն են դրսևորել Արցախի շրջափակման ժամանակ, Արցախի վրա ռազմական ագրեսիայի, Արցախի հայաթափման ժամանակ։

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանից և իր թիմից Արցախի և արցախցիների նկատմամբ որևէ դրական քայլ ակնկալելը անմտություն է և միակ լուծումը հայանպաստ իշխանությունների ձևավորումն է։