Լրահոս
Միջազգային
00:05
10.02.22
103

Նեյմարի հաշվեհամարից գողացել են 37 հազար եվրո. հանցագործին գտել են

Բրազիլիայի Սան-Պաուլու նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը մեղադրվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բանկային հաշվեհամարից մոտ 220 հազ. ռեալ (մոտ 37 հազ. եվրո) հափշտակելու մեջ:  

Կասկածյալը ընկերություններից մեկում աշխատում էր վարչական հարցերով օգնական: Նա ընդգրկված էր հանցավոր խմբում, որը զբաղվում էր անօրինական օպերացիաների խարդախությամբ:

Իշխանությունները հայտնել են, որ արդեն պարզել են խարդախություններին մասնակցած մյուս անձանց ինքնությունները: