Լրահոս

2022-01-03
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են իրավիճակն Անդրկովկասում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը: Անդրադարձ է կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ:
    13:41
    03.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ծառայակիցներին սպանած ադրբեջանցուն հայտնաբերել են Բերձորի գյուղերից մեկում
    Ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին, որը երեկ՝ հունվարի 2-ին, կրակել էր իր երեք զինծառայակիցների վրա, ապա՝ դիմել փախուստի, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ Էլհան Ավազլին ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա։ Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին հայտնաբերվել է այս գիշեր` ժամը 00։30-ին, Բերձորի` Ադրբեջանի կողմից բռնազավթված գյուղերից մեկում։
    13:19
    03.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում շաուրմայից թունավորվել են իրանցիներ
    Երևանում օտարերկրացիները հունվարի 1-ին «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա ուտելուց հետո տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածները Իրանի քաղաքացիներ են՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
    12:44
    03.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Դեռ հանրությանը ներկայացնելու եմ իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ. Տոնոյան
    Հաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաև քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին: Այս մասին հայտնում է Դավիթ Տոնոյանի փաստաբանականա խումբը:
    10:16
    03.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Եգիպտոսում գովազդը համարել են սեռական ոտնձգություն քարոզող
    Ֆրանսիական Citroën ավտոարտադրողի գովազդը Եգիպտոսում հակասությունների տեղիք է տվել այն ​​բանից հետո, երբ ակտիվիստներն ասել են՝ այն նպաստում է սեռական ոտնձգություններին մի երկրում, որտեղ այդ պրակտիկան տարածված է։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Citroën-ի` Եգիպտոսի դուստր ձեռնարկության գովազդում, որը թողարկվել է դեկտեմբերին, նկարահանվել է եգիպտացի հայտնի երգիչ և դերասան Ամր Դիաբը: Նա նստում է վերջին Citroën C4-ի ղեկին և կտրուկ արգելակում, երբ տեսնում է, թե ինչպես է կինն անցնում փողոցը։ Դիաբը նայում է կնոջը և ֆիքսում նրան ավտոմեքենայի հետևի հայելու մեջ տեղադրված տեսախցիկով: Երգիչը ժպտում է, երբ նրա հեռախոսի մեջ հայտնվում է կնոջ պատկերը։ Այնուհետեւ նրանք միասին են հայտնվում, կարծես ժամադրության լինել: Թեև գովազդը, ըստ երևույթին, կոչված էր ցուցադրելու ավտոմեքենայի տեսախցիկը, այն քննադատության արժանացավ ավտոարտադրողի և 60-ամյա երգչի հասցեին, ով արաբական աշխարհում շատերի համար օրինակելի է համարվում: Citroën Egypt-ը ներողություն է խնդրել եւ հեռացրել է 100 վայրկյանանոց գովազդը։ Գործակալությունը նշում է, որ Եգիպտոսում սեռական ոտնձգության և բռնության խնդրի մասշտաբների մասին հայտնի դարձավ 2011 թվականի ժողովրդական ապստամբությանը հաջորդած տարիներին, որը տապալեց երկարամյա ավտոկատ Հոսնի Մուբարաքին, երբ մի քանի բողոքի ակցիաների ընթացքում զանգվածային բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ տեղի ունեցան:
    10:09
    03.01.22
    Ավելին
  • Միջազգային
    5․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Հունվարի 3-ին 5․9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Վանուատուի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այս մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Սոլայից, որտեղ բնակվում Է շուրջ 1,1 հազար մարդ, 104 կիլոմետր դեպի հյուսիս - արևմուտք, և Պորտ Վիլայից (բնակչությունը 35․9 հազար մարդ) 527 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած Է եղել 137 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    10:06
    03.01.22
    Ավելին
  • Հասարակական
    ՀՀ դեսպանությունը՝ Նշանյանին Թուրքիային արտահանձնելու մասին
    Հունաստանում Հայաստանի դեսպանությունը արձագանքել է տեղեկատվությանը, որ պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը կարող է արտահանձնվել Թուրքիա։ Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Դեսպանությունը տեղեկացնում է․ «Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»:
    10:00
    03.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հունվարի 3-ին ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց
    28 տարի առաջ՝ 1994 թվականի հունվարի 3-ին, Իրկուտսկից Մոսկվա թռչող Տու-154 մակնիշի ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց, որի արդյունքում մահացավ 126 մարդ։
    09:44
    03.01.22
    Ավելին
2022-01-02
  • Միջազգային
    Ձյան ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ-ում
    Ձյան փաթիլները կշռում են 1 մգմ: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում 1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ: Ձյան փաթիլների 95%-ը կազմված է օդից: Հենց այս պատճառով էլ նրանք շատ դանդաղ են ընկնում` ընդամենը 0,9կմ/ժ արագությամբ: Ձմռանը, ձյունը տիեզերք է արտացոլում արևի ճառագայթների 90%, ինչի պատճառով էլ Երկիրը չի տաքանում: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով: Հենց սա էլ փաթիլին տալիս է սպիտակ գույն։ Ձյուն կարող է տեղալ ոչ միայն 0-ից ցածր ջերմասըիճանի դեպքում։ Ամպերի վերին շերտն ու այդ մասի սառը՝ 0C-ից ցածր օդը, ձևավորում են ձյունը: Սահարա անապատում ձյուն եղել է 1979 թվականին՝ առաջին և վերջին անգամ: Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից: Ձյունը միայն սպիտակ չէ, որ լինում է։ Բազմիցս դիտվել է գունավոր ձյան տեղում՝ երկնագույն, կանաչ, մոխրագույն:
    23:42
    02.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջանցին պայթել է ականի վրա
    Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա, նրան հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հաղորդագրության՝ զինծառայողի ոտքն անդամահատել են։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
    23:14
    02.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՊՎԾ նախկին պետ Հայրապետովի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի եկեղեցում
    Երեկ՝ հունվարի մեկին, Երևանում մահացավ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։  
    22:46
    02.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Արարատում տասնյակից ավելի մեքենաներ են բախվել իրար
    Արդեն 1 ժամից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչները, սակայն վթարները այնքան շատ են, որ նրանք չեն հասցնում։ Այս դեպքում օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ճանապարհը սպասարկող ճանշինականներից մինչև այս պահը ոչ ոք չկա։ Մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Արարատի մարզի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանի հանձնարարականով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ժամանել են դեպքի վայր, ովքեր օգնություն են ցուցաբերում վարորդներին, իսկ վարորդներն էլ «ամենավերջին քաղցր խոսքերով են հիշում» ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
    22:32
    02.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ձյան հետևանքով Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են
    ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան և Երևան- Զովունի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Ելփին-Չիվան, Զովունի-Երևան ավտոճանապարհներին, տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    22:02
    02.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Աշխարհի ամենատարեց մարդը 119 տարեկան է
    Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմի սկսվելուց մեկ տարի առաջ՝ 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ Տանական բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հասակակիցն է։ Կանե Տանական ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում 2019 թվականի մարտին՝ 116 տարեկան հասակում։
    21:54
    02.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մահվան ելքով խոշոր ավտովթար Ռուսաստանում
    ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում գիշերը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար երթուղային ավտոբուսի մասնակցությամբ: Վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս 21-ը՝ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրգործ: Իրավապահները հայտնում են, որ ավտոբուսը հարվածել է երկաթուղային կամրջի հիմնասյանը:
    21:31
    02.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանցին սպանել է իր ծառայակիցներին
    Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր` հունվարի 2-ին, Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու) կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ` Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել։ Նա այժմ թաքնված է: Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում:
    21:19
    02.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հաղթական կամարի տակ կախված ԵՄ դրոշը վիրավորանք է Անհայտ զինվորի գերեզմանին
    ԵՄ դրոշը, որը Փարիզի Հաղթական կամարի տակ էր կախվել՝ ի պատիվ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահի, հանվել է կիրակի օրը աջակողմյան քաղաքական գործիչների կոշտ քննադատությունից հետո: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Կտավը կախվել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբի պատվին։ Դրան կտրուկ են արձագանքել աջերի և ծայրահեղ աջերի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Մարին Լը Պենը, Վալերի Պեկրեսը և Էրիկ Զեմմուրը։ Նրանք ստեղծված իրավիճակը որակել են սրբապղծություն և վիրավորանք Հաղթական կամարի տակ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին և կոչ են արել նախագահ Էմանուել Մակրոնին այնտեղ վերադարձնել ազգային դրոշը։ ԵՄ դրոշը պիտի մի քանի օր ծածանվեր կամարի տակ, ապա հանվեր միայն Սուրբ Ծննդյան լուսավորության հետ մեկտեղ՝ հունվարի 9-ին:
    21:05
    02.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կախարդության մեղադրանքով մահապատժի ենթարկված հազարավոր կանանց ներում են շնորհել Շոտլանդիայում
    16-րդ դարում Եվրոպայի մեծ մասում վհուկների որսով էին զբաղվում։ Այս մասին հայտնել է Fox News-ը։ Անգլիայի և Իռլանդիայի թագավոր Յակով I-ը անձամբ հարցաքննել է մեղադրյալներից շատերին: Շեքսպիրը նույնիսկ դատավարությունների որոշ մանրամասներ է օգտագործել իր «Մակբեթ» ողբերգության մեջ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սալեմ քաղաքում մահապատժի ենթարկված 19 մարդկանցից շատերն արդարացվել են կախարդների նկատմամբ դատավարություններին հաջորդած տարիներին, իսկ մեկ այլ խումբ արդարացվել է մոտ 20 տարի առաջ: Այժմ Շոտլանդիայի խորհրդարանը մտադիր է օրենք ընդունել ներում շնորհելու համար հազարավոր կանանց, ովքեր դարձել են Շոտլանդիայի «մեծ մաքրման» զոհերը, այդ թվում՝ նրանց, ովքեր խոշտանգումների են ենթարկվել Հյուսիսային Բերվիկում վհուկների դատավարության ժամանակ: Մինչև «Կախարդության մասին» օրենքի չեղարկումը, հանցագործության համար մեղադրվում էր գրեթե 4000 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք էին, և նրանց մոտ երկու երրորդը մահապատժի էր ենթարկվել։ Արևմտյան բարձրավանդակի և կղզիների հողերի ավելի քան մեկ երրորդը միավորվել է հսկայական կալվածքների մեջ՝ ստրկավաճառությունից ստացվող եկամուտների միջոցով, վերջերս կատարած ուսումնասիրության մեջ հայտնաբերել են պատմության պրոֆեսորներ Յան ՄաքՔինոնը և Էնդրյու Մաքիլլոպը: Վերջին տարիներին այս հարցը մեծ ուշադրության է արժանացել, և Գլազգոյի համալսարանը, որը շահել է առևտրից, դարձել է առաջատարը Արևմտյան Հնդկաստանի համալսարանի հետազոտական նախագծերին նվիրատվությունների տեսքով փոխհատուցումների տրամադրման հարցում: Որոշ շրջանականերում քաղաքականացված է նաև կախարդների դատավարությունների ժամանակ սպանված կանանց ներում շնորհելու միջնորդությունը: Որոշ քննադատներ կարծում են, որ երկրի առաջին նախարար Նիկոլա Սթերջենի կուսակցությունը փորձում է հարցը դնել Շոտլանդիայի անցյալի և, հնարավոր է, ապագայի ավելի լայն գնահատման օրակարգում։
    20:29
    02.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Երևանում ձյուն է տեղում․ սկսվել են ձնամաքրման աշխատանքները
    Երևանում ձյուն է տեղում։ Դրանով պայմանավորված՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս պահին մայրաքաղաքի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը: Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են:
    20:07
    02.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Վեց ամիս ԵՄ խորհուրդը կգլխավորի Ֆրանսիան
    Ամանորի շեմին Ֆրանսիան ռոտացիայով գլխավորել է ԵՄ-ի տվյալ օրենսդիր մարմինը՝ այդ դերը ստանձնելով Սլովենիայից։ Այս մասին հաղորդել է DW-ն: Ամանորի գիշերը, երբ արդեն մեկնարկել է Ֆրանսիայի նախագահությունը, ի պատիվ Եվրամիության,կապույտ գույնով են լուսավորվել բազմաթիվ շենքեր, Ելիսեյան պալատը, Էյֆելյան աշտարակը: Հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, պատկանելություն» կարգախոսով։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «2022 թվականը պետք է շրջադարձային պահ դառնա Եվրոպայի համար»: Մակրոնի նպատակն է մեծ ուշադրություն դարձնել բնապահպանությանը, աշխատատեղերի ստեղծմանը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին Մեծ կարևորություն է տրվելու «եվրոպական ինքնիշխանության» վրա՝ հաշվի առնելով սահմանների պաշտպանությունը:
    19:52
    02.01.22
    Ավելին