Լրահոս
2022-01-02
-
ՀայաստանՀունվարի 1-ին Հայաստանում եռյակ է ծնվելՀունվարի 1-ին Հայաստանում եռյակ է ծնվել:Ավելին18:5202.01.22 -
ԱռողջապահականԱրձանագրվել է 2 մահ․ կորոնապատկերը ՀայաստանումՀայաստանում հունվարի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345007 դեպք, որից 331858-ը՝ առողջացած: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 665 վարակակիր: Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 1 851 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 27 դեպք: Առողջացել է 166, մահացել՝ 2 քաղաքացի: Քովիդ համավարակից մահվան 7977 դեպք է արձանագրվել։ Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 574 հազար 697 թեստավորում:Ավելին11:3602.01.22 -
ՀայաստանՎարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկանում ենք, որ հունվարի 1-ին ժամը 20։00-ի դրությամբ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:5402.01.22 -
ՀասարակականՀայաստանում կա փակ ավտոճանապարհՎարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գեղարքունիքի մարզի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5202.01.22 -
ՀասարակականՇահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր․ Շահեն ՄեղրյանԱյսօր՝ հունվարի 2-ին, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Հերոսի մարտական ուղին սկսվել է 1988 թվականին։ Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ 1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները, ռուս վարձկանների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ Շահենը իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին երեք գյուղերը։ Այդ օպերացիան առաջիններից էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։ 1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։ Մինչև շրջանի անկումը, հետ են մղվել թշնամու շրջանի ամբողջ ճակատով ձեռնարկած զինված հարձակումները։ 1993 թվականի ապրիլի 17-ին Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և նրա մարտական ընկերներն էին ցանկանում ուղևորվել Երևան։ Մեղրյանի զոհվելը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին դասելու փորձերն անհիմն են։ Առկա են բազմաթիվ վարկածներ, այդ թվում ադրբեջանցիների կողմից ուղղաթիռը խոցելու մասին։ Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար, ազատամարտիկ, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Զինավորի Մեղրյանը (1952-1993 թթ.) հետմահու պարգևատրվեց Արցախի հերոսի կոչումով: Բ. Սահակյանը Մեղրյանի որդուն է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի հուշարձանը: Քանդակագործը Հարություն Համբարձումյանն է: Հուշարձանի ճարտարապետը Սևակ Ասրյանն է:Ավելին09:4302.01.22
2022-01-01
-
ՀայաստանԻնչի՞ց է վախենում Նիկոլ ՓաշինյանըԵրեկ՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։ «News.am»-ը գրում է, որ այսօր համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը: Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր:Ավելին23:3101.01.22 -
ՀայաստանՀրդեհի հետևանքով այրվել է 800կգ անասնակերՀունվարի 1-ին ժամը 16։24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արճիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։Ավելին22:5401.01.22 -
ՏարածաշրջանՄոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է 100 չվերթ«Հունվարի 1-ին Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 89 չվերթ»,- գրում է «Ժողովուրդ»-ը։ Չեղարկված չվերթների մեծ մասը՝ 75-ը, Շերեմետևոյում է։ Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը մերկասառույցի և քամու պատճառով երկարացրել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել են ավելի քան 100 չվերթ։Ավելին22:0201.01.22 -
ՀայաստանՀայաստանի որ հատվածներում է ձյուն տեղումՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին21:4601.01.22 -
ՀայաստանՍուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ հունվարի 2-ին ժամը 11:00-ին Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտ Պատարագի սրբազան արարողության՝ կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այս մասին «Արմենպրես»-ին են հայտնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին21:3801.01.22 -
ԱրցախԿոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց․ ԱՀ ԱԱԾԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունից:Ավելին21:3201.01.22 -
ՀասարակականԽաղաղություն ձեր ընտանիքներին․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Խաղաղություն ձեր ընտանիքներին»։Ավելին21:0801.01.22 -
ՀայաստանՀունվարի մեկից թանկանում է ջրի սակագինըԱյսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:Ավելին20:3401.01.22 -
ՀասարակականՇուշին Հավերժական Հայաստան տանող ճանապարհի առաջին կանգառն է․ Ասպրամ Կրպեյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մաղթանքս նույնն է լինելու, քանի դեռ չենք վերականգնել մեր Արցախ Հայրենիքի` Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը: Շուշին Հավերժական Հայաստան տանող ճանապարհի առաջին կանգառն է։ Հավերժական Հայաստան լինելու է»,- գրել է Կրպեյանը։Ավելին18:1101.01.22 -
ՔաղաքականՄանրամասներ Հայրապետովի մահվան դեպքից«ArmLur.am»-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։Ավելին17:5401.01.22 -
ՔաղաքականՄահացել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի ՀայրապետովըԵրևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։Ավելին13:2901.01.22 -
ՀայաստանՔաղաքապետը այցելել է «Եռաբլուր»Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածների հիշատակին: Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալների և վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։Ավելին12:4001.01.22 -
ՀայաստանԿորոնավիրուսի «ամանորյա» թվերը ՀայաստանումՀայաստանում հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 980 դեպք, որից 331 հազար 692-ն՝ առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3806 բուժառու: Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 4398 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք: Առողջացել է 133, մահացել՝ 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 572 հազար 846 թեստավորում:Ավելին12:1801.01.22 -
ՀայաստանՀայաստանում կա փակ ավտոճանապարհՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին12:1601.01.22 -
ՀայաստանԿալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետի սպանված փեսացուի մորը սպանածըՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 31-ին, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Մ․-ին, որը կասկածվում է Գյումրիում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Ավելի վաղ Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել էր կտրած վերքեր: Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին և տվել խոստովանական ցուցմունք։ Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացած Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։Ավելին11:5201.01.22