Լրահոս
2022-01-04
-
ՄիջազգայինԳերմանական «սառը դատողության» գաղտնիքըՍանտայի գլխարկներով ու լողազգեստով բեռլինցիները սառցակալած լիճն են մտել:Ավելին14:0104.01.22 -
Հայաստան«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացելԵրևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում 5 ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «NEWS.am-»ին է հայտնել բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:» Նա ասել է, որ դեպքի հետ կապված մանրամասներ այս պահին չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում:Ավելին13:5104.01.22 -
ԱռողջապահականՄեկ օրում՝ երեք մահ․ կորոնապատկերը՝ ՀայաստանումՀայաստանում այսօր՝ հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որից 332201-ը`առողջացած, 7986-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 3429 բուժառու: Մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 203 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 581 հազար 573-ի:Ավելին13:1704.01.22 -
ՀայաստանՀրավառությունից տուժած երկու երեխայի մատներն անդամահատված են եղելԱմանորի գիշերը տարբեր աստիճանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխա: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառումից: Նշված է, որ երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:Ավելին12:4904.01.22 -
ՀայաստանՎարդենիսում տեղի է ունենում նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունըՎարդենիսում տեղի է ունենում նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունըԱվելին10:5204.01.22 -
Մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով2021թ. դեկտեմբերի 31-ին ժամը 10։50-ի սահմաններում Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.) գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։ Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Ավելին09:5904.01.22 -
ՀայաստանՍտուգվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակըԱմանորի տոնական օրերին ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի զգոնությունն ու պատրաստվածությունն ստուգելու նպատակով N զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Ստուգվել են նաև զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Վերադաս հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղ ծառայություն։Ավելին00:0904.01.22
2022-01-03
-
ՀայաստանԱդրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին․ ԱՄՆ նոր օրենք«Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»,- ասված է Բայդենի ստորագրած նոր օրենքում: Սպիտակ տան հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի գերեվարված բոլոր անձանց։ Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես. Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի: Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը: Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին: Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես. թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:Ավելին22:5703.01.22 -
ՀասարակականԻշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց․ Րաֆֆի ՀովհաննիսյանՐաֆֆի Հովհաննսիյանը Գրիգորի Հայրապետովի մասին ասում է, որ նա անվախ, շիտակ, արժանապատիվ հայ մարդ էր, ընտանիքի նվիրյալ, բարձրագույն պրոֆեսիոնալ պետական պահապան․ «Նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց Հայրենիքին: Մեր Հանրապետության առաջին տարում՝ 1991թ. նա կցված էր արտաքին գործոց նախարարին: Բայց ես, միգուցե միամիտ, համարեցի, որ պատերազմական և բազմաթիվ այլ մարտահրավերների պատասխանող երկիրը Գրիշայի մակարդակի երիտասարդ սպայի ծառայության կարիքն այլ տեղ պետք է ունենար, իսկ մենք գործի մեր բաժինը կանեինք Աստծո ուղեկցությամբ և ժողովրդի մոտ բաց ռեժիմով: Արձակեցի մեր թիկնապահներին: Բացառության կարգով նա միացավ, ըստ հրամայականի, արտասահմանյան՝ հանրահայտ դարձած «Պոլսո» առաքելությունն ապահովելու համար: Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների լարված ժողովից հետո, երբ արդեն ցամաքով Կարին-Էրզրումից վերադառնում էինք Մարգարա, հանկարծակի և անհայտ անկյունից մեր մեքենան ենթարկվեց բազմազարկ հարվածների. դիմապակիները փշրվեցին: Հետևի նստարանին կողքս նստած Հայաստանի Հանրապետության անձնազոհ զինվորը, ապագա գեներալը ամբողջ մարմնով ծածկեց ինձ՝ հարվածն ու վերքը վերցնելով իր վրա: Մանրամասներն այստեղ կարևոր չեն, այլ իրողությունը, որ սա Գրիշայի՝ հայրենի ծառայության ամբողջ կենսագրության սոսկ հերթական՝ հավանաբար չարձանագրված մեկ էջն էր: Դրանից հետո իշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց՝ հարգանքով անվախ, ողնաշարով շիտակ, էությամբ՝ արժանապատիվ: Ով արժանի է՝ նրա մի կտոր օրինակով ապրի»,- գրել է Հովհաննիսյանը։Ավելին21:0203.01.22 -
ՀայաստանՖրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդմանՖրանսիան, որ վերջերս ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և՛ Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: «Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության ամբողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղում խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։ Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ:Ավելին20:5303.01.22 -
ՄիջազգայինՈւղտով Սանտա՝ Արևելյան Երուսաղեմում և մի դժգոհ շնիկՍանտա Կլաուսը Երուսաղեմի հին քաղաք է մտնում՝ ուղտին նստած: Օդային համբույներ բաժանելով Արևելյան Երուսաղեմի մի թաղամասից մյուսն է անցնում Ամանորի գլխավոր հրաշագործը: Սանտա Կլաուս շատերն են տեսել, ուղտով Կլաուս՝ առաջին անգամ:Ավելին20:4303.01.22 -
ՄիջազգայինՇշերով տոնածառ՝ Լիբանանի ԱմանորըԼիբանանում մտածել են՝ ինչ կարելի է անել շշերը բռնելուց հետո: Հսկայական տոնածառ կարելի է սարքել, հատկապես, որ բյուջեում փայփլուն խաղալիքների համար փող չկա:Ավելին20:4203.01.22 -
Հայլուր 20:30 Զենք ունի միայն թիկնազորը. ռազմական փորձագետը՝ Փաշինյանի վախերի մասին | 03.01.2022Հայլուր 20:30 Զենք ունի միայն թիկնազորը. ռազմական փորձագետը՝ Փաշինյանի վախերի մասին | 03.01.2022Ավելին20:3003.01.22 -
ՔաղաքականՓաշինյանն անցնում է Ալիևի տրորած ճանապարհով. փորձագետՆիկոլ Փաշինյանն անցնում է Ալիևի տրորած ճանապարհով: Ռազմական փորձագետները ուսումնասիրել են վարչապետի՝ դիրքեր այցելության տեսանյութն ու խնդրում են ուշադրություն դարձնել՝ Փաշինյանին մոտեցած բոլոր դիրքապահների ինքնաձիգների վրայից հանված են եղել փամփուշտների պահեստատուփերը: Մի բան, որ նախկինում միայն Ադրբեջանի նախագահն է արել:Ավելին18:3903.01.22 -
Հասարակական2022-ը՝ առանց պոլիէթիլենի, բայց կանաչ անձնագրերով ու ավելի թանկ ջրովԽանութներում արդեն օրենքով արգելվում է մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Ըստ կառավարության՝ դրանք պետք է փոխարինվեն թղթե տոպրակներով կամ կտորե պայուսակներով: Արգելվում է ծխախոտի կամ դրա փոխարինիչների հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում:Ավելին18:3703.01.22 -
Հասարակական«Ոնց որ ապրանք լինենք». ակցիա՝ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացՎարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներն էին այսօր հավաքվել Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց` պահանջում էին հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Ավելին18:3603.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Սրա՞ համար էր հեղափոխությունը, սոված են քնել». անօթևանների կացարանի բնակիչների ակցիանՀայլուր 18:30 «Սրա՞ համար էր հեղափոխությունը, սոված են քնել». անօթևանների կացարանի բնակիչների ակցիան | 03.01.2022Ավելին18:3003.01.22 -
ՀասարակականԳերեվարված, հայրենիք վերադարձված և կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք,հնարավոր է՝ ողջ կյանքում հաշմանդամ մնալ․ պաշտպանՆոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, հետո կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, ամբողջ կյանքում հաշմանդամություն ունենալու վտանգ է առկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արեն Արամյանը գերեվարվել էր Նոյեմբերի 16-ին մարմնական ծանր վնասվածք ստանալուց հետո։ «Ըստ իր ասելու՝ տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը, որտեղ 2 անգամ վիրահատության է ենթարկվել, ծնկի վնասվածք է, միջանցիկ հրազենային բազմաբեկոր կոտրվածքներով վիրավորում է։ ՀՀ տեղափոխվելուց հետո ստացիոնար բուժման է ընդունվել Մուրացանի հոսպիտալում, որից հետո դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ և դեկտեմբերի 8-ին կալանավորվել է; Դեկտեմբերի 27-ին քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանքի հետ կապված, այդ ընթացքում Մուրացանից ստացել ենք բժշկի եզրակացությունը, համաձայն որի՝ պարտադիր պետք է ոտքը ֆիքսատորով մեկ ամիս անշարժ մնա։ Բայց այդ ընթացքում մի քանի անգամ ՁՊՎ-ից տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն, բարձրացրել են երկրորդ հարկ, հետո տեղափոխել են Արմավիր ՔԿՀ, հետո նորից բերել են հարցաքննության, այնինչ այդ վիճակում տեղաշարժվելը հակացուցված է»,-մանրամասնել է պաշտպանը։ Արա Կարապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել էր, որից հետո դիմում է, գրել Քրեակատարողական բժշկական ծառայություն, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել։ «Կալանքի նիստին ոտքի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Իր բժշկական փաստաթղթերի մեջ նշված է, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնար, որից հետո պետք է անցներ վերականգնողական բուժում, բայց ՔԿՀ-ում ի՞նչ վերականգնողական բուժում կարող է ստանալ, Դատապարտյալների հիվանդանոց էլ չեն տեղափոխում։ Մի քանի օր էլ այսպես շարունակվեց, պատկերացրեք՝ ինչ բարդություններ կառաջանան, գիտեք՝ ոսկորը, որ կպնում է ինչ բարդություններ են առաջանում։ Մենք անմեղությունը կապացուցենք, հիմա հարազատներին նրա առողջությունն է հետաքրքրում, այդ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ կմնա՝ մի ոտքով, չհաշված բարդությունները։ Ո՛չ դատարանը, ո՛չ նախաքննական մարմիները որևէ բան հաշվի չեն առել»,-ասաց նա։ Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքարկել էին կալանքի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել, հիմա կրկին պատրաստվում են խափանման միջոցի հարցը բողոքարկել։ Ըստ նրա՝ կալանքի հիմնավորումն այն է, թե իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործի վրա։ «Բնականաբար աբսուրդ է, չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ովքեր գերեվարվել են, մեծ մասը վերադարձել է, հարցաքննվել է, առերեսվել է, բացի մեկից, որը չի վերադարձվել։ Տա Աստված այդ զինծառայողն էլ վերադարձվի, բայց ստացվում է, որ եթե Արենը ազատ արձակվի, անօրինական ազդեցություն կարող է ունենալ այն անձի վրա, ով, ցավոք, դեռևս գտնվում է Բաքվում»,- ընդգծեց նա։ Արա Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենք ունեն փաստեր, որ գերեվարումից առաջ սկզբից իր պաշտպանյալը մարտ է վարել, հետո դիրքում մնացել է միայնակ․ ծանր վիրավոր վիճակում գերեվարվել է, այդ մասին հրամանատարներն էլ գիտեն։ «Կրկնում եմ՝ վստահ եմ, որ արդարացվելու է, բայց հիմա առողջական վիճակն է մեզ ավելի շատ հետաքրքրում»,- եզրափակեց նա։Ավելին18:2903.01.22 -
ՀայաստանԿինը՝ դանակով, տղամարդը՝ քարով,օղու կոտրած շշով, հարվածել են տուժածինՀունվարի 2-ին ժամը 03.05-ին ոստիկանության Մասիսի բաժնում դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ժամը 04.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմաթորաքս, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Մասիսի ոստիկանները պարզվել են, որ ժամը 03.00-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են տուժածը և 34-ամյա երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ կին։ Վիճաբանության ընթացքում կինն իր մոտ եղած դանակով, իսկ տղամարդը՝ քարով և օղու կոտրած շշով, հարվածներ են հասցրել տուժածի մարմնին` պատճառելով վնասվածքներ: Ժամը 04.50-ին 34-ամյա կինն ու տղամարդը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։Ավելին18:2103.01.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվումՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգում այնտեղ տեղափոխվելու համար։ Տեղեկացրել էի, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցում էի հղել՝ պահանջելով պարզաբանել հետևյալ հարցերը․ 1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։ 2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։ 3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։ 4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։ 5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։ 7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ Եվ աշխարհի «ամենաժողովրդավար» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն։ Իմ հարցմանը Արայիկ Հարությունյանը մասնավորապես պատասխանել է․ ««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման (…) համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները: Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով ՀՀ վարչապետի աշխատակազմի Առաջին բաժին: Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ կառավարական առանձնատանը բնակվելու հարցին, ապա առանձնատներում բնակվում են ՀՀ վարչապետը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իրենց ընտանիքով»: Փաստորեն, ընդամենը 3 տարի պահանջվեց, որ կառավարական առանձնատնից պարբերաբար լայվ մտնող, այնտեղի սաունան, սառնարանը, վերանորոգումն ու ամեն անկյունը ցուցադրող «հեղափոխականները» վերածվեն Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի հերոսների։Ավելին14:1503.01.22