Լրահոս
Միջազգային
19:52
02.01.22
107

Վեց ամիս ԵՄ խորհուրդը կգլխավորի Ֆրանսիան

Ամանորի շեմին Ֆրանսիան ռոտացիայով գլխավորել է ԵՄ-ի տվյալ օրենսդիր մարմինը՝ այդ դերը ստանձնելով Սլովենիայից։ Այս մասին հաղորդել է «DW»-ն:

Ամանորի գիշերը, երբ արդեն մեկնարկել է Ֆրանսիայի նախագահությունը, ի պատիվ Եվրամիության, կապույտ գույնով են լուսավորվել Էյֆելյան աշտարակը, Ելիսեյան պալատը, բազմաթիվ շենքեր:

Հաջորդ վեց ամիսները կանցնեն «Վերականգնում, ուժ, պատկանելություն» կարգախոսով։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «2022 թվականը պետք է շրջադարձային պահ դառնա Եվրոպայի համար»:

Մակրոնի նպատակն է մեծ ուշադրություն դարձնել բնապահպանությանը, աշխատատեղերի ստեղծմանը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին։

Կարևորություն է տրվելու «եվրոպական ինքնիշխանությանը»՝ հաշվի առնելով սահմանների պաշտպանությունը: