Լրահոս
Տարածաշրջան
21:19
02.01.22
93

Ադրբեջանցին սպանել է իր ծառայակիցներին


Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր` հունվարի 2-ին, Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու) կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել։ 

Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում: