Լրահոս
Միջազգային
21:05
02.01.22
77

Հաղթական կամարի տակ կախված ԵՄ դրոշը վիրավորանք է Անհայտ զինվորի գերեզմանին

ԵՄ դրոշը, որը Փարիզի Հաղթական կամարի տակ էր կախվել՝ ի պատիվ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահի, հանվել է կիրակի օրը աջակողմյան քաղաքական գործիչների կոշտ քննադատությունից հետո:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Կտավը կախվել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբի պատվին։ Դրան կտրուկ են արձագանքել աջերի և ծայրահեղ աջերի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Մարին Լը Պենը,  Վալերի Պեկրեսը և  Էրիկ Զեմմուրը։

Նրանք ստեղծված իրավիճակը որակել են սրբապղծություն և վիրավորանք Հաղթական կամարի տակ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին և կոչ են արել նախագահ Էմանուել Մակրոնին այնտեղ վերադարձնել ազգային դրոշը։

ԵՄ դրոշը պիտի մի քանի օր ծածանվեր կամարի տակ, ապա հանվեր միայն Սուրբ Ծննդյան լուսավորության հետ մեկտեղ՝ հունվարի 9-ին: