Լրահոս
Տարածաշրջան
13:41
03.01.22
72

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են իրավիճակն Անդրկովկասում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը: Անդրադարձ է կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ: