Լրահոս
Միջազգային
20:07
02.01.22
98

Երևանում ձյուն է տեղում․ սկսվել են ձնամաքրման աշխատանքները

Երևանում ձյուն է տեղում։

Դրանով պայմանավորված՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այս պահին մայրաքաղաքի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ:

Ըստ անհրաժեշտության՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը: Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են: