Լրահոս
Տարածաշրջան
21:31
02.01.22
261

Մահվան ելքով խոշոր ավտովթար Ռուսաստանում

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում գիշերը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար երթուղային ավտոբուսի մասնակցությամբ:

Վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս 21-ը՝ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրգործ:

Իրավապահները հայտնում են, որ ավտոբուսը հարվածել է երկաթուղային կամրջի հիմնասյանը: