Լրահոս

2022-01-01
  • Հասարակական
    Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն․ Նժդեհ
    Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Այսօր՝ հունվարի 1-ին, նրա ծննդյան օրն է։ Նժդեհի գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը: 1886թ․ հունվարի մեկին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում է ծնվել Գարեգին Նժդեհը։ Տեր-Հարությունյանը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձավ Կովկաս Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ` 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության` ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր՝ սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև` մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955թթ.)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։
    11:23
    01.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հրաժարվենք անպատասխանատու ազգավնաս արարքներից, լինենք միասնական․ Գարեգին Բ
    Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով՝ գրելով, որ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, ներքին խաղաղությունը․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից: Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը և միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի։ Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես և՝ ազգային ու հոգևոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը։ Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում։ Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը։ Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջև խոնարհումով ու երախտագիտությամբ և հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար։ Ամուր ու անսասան մնանք համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, և Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները (հմմտ. Բ Կորնթ․ 9.10)։ Տարեմուտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ միասնաբար աղոթելու, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում։ Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը։ Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված և անհայտ կորած մեր որդիների և նրանց վշտակիր ընտանիքների համար։ Աղոթենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջև ծառացած խնդիրները։ Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։ Եվ Աստված, որ … մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի մեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ (հմմտ. Բ Թեսաղ. 2.15-16)։ Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի: Բարի Նոր տարի»։
    11:09
    01.01.22
    Ավելին
2021-12-31
  • Հասարակական
    Կարվի հնարավոր ամեն ինչ Արցախը հայկական պահելու համար․ Վիտալի Բալասանյան
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու համար․ «2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ։ Շնորհիվ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի իրականացրած ծառայության, Արցախում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական խաղաղություն։ Ցավոք, տարվա ընթացքում հակառակորդը սադրել է նաև առանձին միջադեպեր, այդ թվում մահացու ելքերով, ինչն ակնհայտ ցույց է տալիս, որ իրավիճակի լիարժեք կայունացմանն ուղղված անելիքները դեռևս շատ են» ։ Բալասանյանն ընգծում է, որ պետությունը, հանձնառու լինելով լուծելու իր քաղաքացիների խնդիրները, կոնկրետ և թիրախային միջոցներ է ձեռնարկել՝ բավարարելու մարդկանց կարիքները, հատկապես բռնատեղահանվածներին ապահովելու բնակարաններով և կենցաղի համար անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով․ «Կատարածն արձանագրելով հանդերձ, պետք է բոլոր ուղղություններով ընդլայնենք աշխատանքների ծավալները՝ նպատակակետ դարձնելով հնարավորինս շատ մարդկանց կարիքները բավարարելու հրամայականը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ազգային ներուժի համախմբումը։ Հարկ է նաև ակտիվ աշխատանքներ կատարել բարեկամ պետությունների հետ՝ միջազգային ասպարեզում առաջ տանելու Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը, որը հենված է ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի վրա» ։ Դիմելով արցախցիներին՝ Բալասանյանը շեշտել է, որ պատերազմի արհավիրքը դեռ երկար ժամանակ մնալու է բոլորի հիշողություններում։ Սակայն պետք է ասել, որ երեսնամյա ճանապարհ անցած Արցախի Հանրապետությունը դիմակայել է իր կենսունակությանը սպառնացող վտանգներին։ «Մեր մտքերում վառ պահելով կորուստները և աղոթելով աղետալի պատերազմում զոհված տղաների անմար հիշատակի համար՝ դրա հետ մեկտեղ պետք է մտածենք սերունդների համար լավ ու ապահով ապագա կերտելու ուղղությամբ և իրագործենք այդ նպատակը։ Հավատացած եղեք, որ արվում է և կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու և Հայրենիքում վերստին ստեղծելու և զարգացնելու արժանապատիվ կյանքի պայմաններ»։
    23:12
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Ամանորի ուղերձներ
    Ամանորի ուղերձներ
    21:40
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Ձեր լռությանը ես լույս եմ պարտք. ամանորի գիշերը Եռաբլուրում
    Ձեր լռությանը ես լույս եմ պարտք. ամանորի գիշերը Եռաբլուրում
    20:33
    31.12.21
    Ավելին
  • Արցախ
    Շնորհակալ եմ նրանց, ովքեր շարունակում են Արցախը հայկական պահել․ Արտակ Բեգլարյան
    «Ավերիչ պատերազմից հետո Հայրենիքի վտանգված ճակատագրով մտահոգ մեր համերկրացիները բռնել են տունդարձի ճամփան՝ ամրակապելու հասցված վերքերն ու նորոգելու հավատը: Նրանք, ովքեր չգտան սեփական ծածկը, դեռ սպասում են բնակարանային մեծ ծրագրերի բարեհաջող ավարտին»,- ամանորյա շնորհավորական ուղերձում նշել է Արտակ Բեգլարյանը։ Արցախի Պետական նախարարը շնորհակալ է նրանց, ովքեր իրենց սրտացավ ու հայրենանվեր գործով կանգնել են Հայրենիքի ու կարիքավոր հայրենակիցների կողքին, անսասան վճռականությամբ ու հավատով շարունակում են Արցախը հայկական պահելու և, ընդհանրապես, հայոց հայրենիքի զորացման ու հավերժացման պայքարը, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվության աստիճանը մեր սուրբ նախնիների ու ապագա սերունդների առջև․ «Անչափ դժվար է գտնել մխիթարանքի ու երախտագիտության խոսքեր անմահության ճամփան բռնած Հայրենիքի նվիրյալների հարազատների համար: Մեր միտքը, խոսքն ու գործը ամբողջովին նվիրելու ենք նրանց սուրբ առաքելության շարունակմանը՝ Հայրենիքի ազատությանն ու զորացմանը: Խոնարհվում ենք նրանց վառ հիշատակի առջև»։ Արտակ Բեգլարյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում ու շնորհավորում Արցախի անվտանգությունն ապահովող զինծառայողներին, ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն Հայրենիքի պաշտպանության դիրքերում․ «Ուրեմն, թող 2022-ը լինի համազգային համախմբման, Հայրենիքի զորացման, ընտանեկան երջանկության, առողջության, հաջողությունների, նվիրումի և արգասաբեր աշխատանքի տարի»,- գրել է Պետական նախարարը։
    19:45
    31.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Տոնածառը կանչում է Ապարան. «կյանքը շարունակվում է»
    Մեր երկրի մեծ ու փոքր հրապարակները լցվել են ամանորյա լույսերով:
    18:32
    31.12.21
    Ավելին
  • Հայլուր 18:30 Հա՛մ գրանատ, հա՛մ սալյուտ. «Հայլուրն» իր հերոսների հետ ամփոփում է տարին | 31.12.2021
    Հայլուր 18:30 Հա՛մ գրանատ, հա՛մ սալյուտ. «Հայլուրն» իր հերոսների հետ ամփոփում է տարին | 31.12.2021
    18:30
    31.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Խոնարհվում եմ զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքների առջև․ Արթուր Վանեցյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է, որ Հայաստանի անվտանգային խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլ նաև բազմապատկվել են․ «Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար։ Մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան․ Հայաստանի անվտանգային խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլ նաև բազմապատկվեցին։ Քայլեր չձեռնարկվեցին հետպատերազմական վիճակում գտնվող Արցախի կարգավիճակի, Արցախի տարածքների դեօկուպացիայի, անվտանգության կայուն ու երկարաժամկետ երաշխիքներ ունենալու հարցերը օրակարգ բերելու, միջազգային հանրության համար ընկալելի և ընդունելի դարձնելու ուղղությամբ։ Ճիշտ հակառակը․ անցնող տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք հարցականի տակ էին դնում Արցախի հայկականությունն ու անկախ պետություն ճանաչվելու հեռանկարը։ Անցնող տարվա ընթացքում պատերազմի և պարտության հետևանքները դեռ չհաղթահարած, մենք նոր մարտահրավերների ու խնդիրների առջև կանգնեցինք՝ թշնամու զինված ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք անխոչընդոտ ներխուժման և ռազմական գործողությունների տեսքով, որոնց հետևանքով ունեցանք նոր զոհեր, վիրավորներ ու գերիներ։ Ես խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքների առջև, շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր տղաներին։ Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը։ Ցավոք, 2021 թվականի ընթացքում մեզ չհաջողվեց կանգնեցնել պարտության անիվն ու վերականգնել մեր ազգային արժանապատվությունը։ Մենք շարունակեցինք ականատես լինել գործընթացների, որոնցում Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը՝ որպես սուբյեկտ բացակայում են ։ Մենք շարունակեցինք ականատես լինել իրողությունների, երբ Հայաստանի իշխանությունների անմիջական աջակցությամբ ամրապնդվում են թշնամու դիրքերը, ընդ որում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ճակատներում։ Հատուկ բարեմաղթանքներ եմ հղում նաև մեր քաղբանտարկյալներին ու վստահեցնում, որ ինչ-որ մեկի քամահրանքով անազատության մեջ անցկացրած իրենց յուրաքանչյուր օրվա համար բոլոր պատասխանատուները պատասխան են տալու»,- գրել է Արթուր Վանեցյանը։
    18:13
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Մենք միասին հնարավորություն ունենք այս անպատվաբեր ընթացքը կասեցնելու․ «Հայաստան»
    «Մենք միասին հնարավորություն ունենք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան»,- շնորհավորական ուղերձում գրում է «Հայաստան» դաշինքը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ճանապարհում ենք 2021 թվականը։ Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար այն շարունակվող պարտության, ծանր կորուստների, երկրի ինքնիշխանությանն ուղղված ցավալի մարտահրավերների, խորացող ներքին բաժանարարների և անստույգ հեռանկարի տարի էր։ Բազմաթիվ ընտանիքներ ապրում են հարազատ որդիների ու հայրերի կորստի ցավը, հազարավորները՝ կիսում կորսված հայրենի տան ու փախստականի ճակատագիրը։ Մենք միասին հնարավորություն ունենք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։ Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն աննահանջ է։ Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում ենք, որ յուրաքանչյուր հայի ընտանիքում թևածի սիրո, խաղաղության, հարգանքի, հոգատարության ու բարեկեցության մթնոլորտը, որ մեր մայրերի և մանուկների աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն։ Թող 2022թ․-ը Հայոց բանակի համար լինի զորացման ու մեր սահմանների անառիկության տարի։ Նոր Տարում նոր կորովով և ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու, մեր Հայրենիքի վերընձյուղման գործին։ Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրում է դաշինքը։
    17:56
    31.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Փակիր աչքերդ Պոնչիկի նման․ Լևոն Արոնյանի շնորհավորանքը
    Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանորը։ «Երջանիկ Նոր տարի և Սուրբ ծնունդ եմ մաղթում։ Քաոտիկ տարի էր։ Անհամբեր սպասում եմ 2022-ին։ Բոլորին մաղթում եմ մեծ առողջություն և հաջողություն, մաղթում ուրախ և բարեկեցիկ տարի։ Հ.Գ. Փակիր աչքերդ Պոնչիկի նման և բաց թող բոլոր բացասական մտքերդ և գերբնական ուժերը կբերեն խաղաղություն և հանգստություն քո մտքին և հոգուն»,- գրել է Լևոն Արոնյանը։
    17:30
    31.12.21
    Ավելին
  • Արցախ
    Ականի վրա ադրբեջանցու էքսկավատոր է պայթել
    Արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա շրջանում՝ Բաշ Քարվենդ բնակավայրում, վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ական է պայթել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Վերանորոգման աշխատանքներ իրականացնող էքսկավատորը պայթել է հակատանկային ականի վրա: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա:
    17:27
    31.12.21
    Ավելին
  • Հասարակական
    «2022 թիվ ենք մտնում բազմաթիվ քաղբանտարկյալներով». բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Աշոտ Մինասյանի
    Դատախազության դիմաց հավաքվել էին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի աջակիցները՝ նրա խափանման միջոցի քննությունը արագացնելու պահանջով: Ինչպես գիտեք, փաստաբանների պնդմամբ՝ քաղաքական իշխանության քմահաճույքով շարունակում է կալանավորված մնալ Սիսական ջոկատի հրամանատարը:
    16:27
    31.12.21
    Ավելին
  • Տարածաշրջան
    Միջուկային պատերազմ չի լինի տարեմուտին. Պուտինն ու Բայդենը խոսել են
    Տարեմուտին որ հաստատ միջուկային պատերազմ չի լինի: Գիշերը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներն են պայմանավորվել հեռախոսով: Պուտին-Բայդեն զրույցի մանրամասները ու էլի մի քանի կարևոր թեմա՝ միջազգային օրակարգից:
    16:25
    31.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը սպասվում է հունվարին
    Թուրքական բայրաքթարների ու Անկարայի ուղարկած ահաբեկիչների դեմ 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն ելքից 13 ամիս անց՝ այս տարեվերջին հստակ ուրվագծվում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Հայաստանի իշխանության ձգտումը: Այդ գործի համար հատուկ ներկայացուցիչներ նշանակված Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը սպասվում է արդեն հունվարին։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
    16:24
    31.12.21
    Ավելին
  • Հայլուր 15:30 Հրթիռների փորձարկում ու Ամանորի սեղան՝ տիեզերքում. տարվա վերջին օրը | 31.12.2021
    Հայլուր 15:30 Հրթիռների փորձարկում ու Ամանորի սեղան՝ տիեզերքում. տարվա վերջին օրը | 31.12.2021
    15:30
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Պիտի նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը․ Արման Թաթոյան
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, շնորհավորելով բոլորի Ամանորը, գրում է, որ միասնական նպատակի համար պետք է օգտագործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահել պետականությունը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին լի էր դժվարություններով բոլորիս համար: Աղետաբեր պատերազմի անդառնալի կորուստների ցավը շարունակում է տանջել մեզ: Կանգնած ենք մեր անվտանգությունն ապահովելու խնդրի առաջ: Այս գլխավոր մարտահրավերը պահանջում է գիտակցել, որ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց. այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում: Մարդն ու նրա իրավունքները պետք է դրվեն բոլոր որոշումների հիմքում՝ սկսած անվտանգությունից մինչ բանտեր, երեխաների հաստատություններ, զինծառայողներ ու պետական համակարգի քաշքշուկներ: Այս գաղափարով պետք է տանենք մեր պետականության ուժեղացման համար պայքարը և չպետք է թուլացնենք մեր զգոնությունը։ Մեր միասնական նպատակի համար պետք է օգտագործենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հավաքական ուժն ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը՝ մեր իրավունքների գլխավոր երաշխավորին: Թո՛ղ, որ Նոր տարին խաղաղություն և առողջություն, միայն բարիք բերի մեր ժողովրդին»,- գրել է Արման Թաթոյանը։
    14:08
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում
    Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով է անցել Արցախյան ազատամարտի հաղթական ուղին: Նախագահը Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է խոնարհել նշանավոր ռազմական գործչի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել Կոմանդոսի և ի դեմս նրա՝ Հայրենիքին անվերապահորեն ծառայություն մատուցած ու իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին: Առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից նաև ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
    13:04
    31.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Փաշինյանը Եռաբլուր է գնացել լուսաբացին
    Լուսաբացին Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների, խորհրդարանի նախագահի հետ գնացել է Եռաբլուր: Պաշտոնական աղբյուրի հրապարակված կադրերում զոհված տղաների գերեզմաններին զարդարված տոնածառներ են:
    12:56
    31.12.21
    Ավելին