Լրահոս
2022-01-05
-
ՀասարակականՀունգարիայի վարչապետի գրասենյակը իրենց «դիվանագիտական հաջողությունն» է համարել 5 հայ ռազմագերու վերադարձը հայրենիքՀունգարական «Vasarnap» ամսագիրը զրուցել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի՝ հալածյալ քրիստոնյաներին աջակցության և «Հունգարիան օգնում է» ծրագրի իրականացման հարցերով պետական քարտուղար Ազբեջ Տրիստանի հետ՝ անդրադառնալով դեկտեմբերի վերջին Հունգարիայի աջակցությամբ Ադրբեջանից հինգ հայ ռազմագերու վերադարձին և, ընդհանուր առմամբ, հայ-հունգարական հարաբերություններին: Պաշտոնյան շեշտել է, որ ներկայում «Հունգարիան օգնում է» ծրագրի շրջանակում երկիրն օգնում է հավատի՝ քրիստոնեության պատճառով հալածվողներին, այդ թվում՝ Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիներին: Նրա խոսքով՝ այդ գործընթացը սկսել է դեռևս 2017-ին՝ Սիրիայում, որտեղ ծրագիրն օգնել է Հայ Ավետարանական եկեղեցուն, ապա Հայ Առաքելական և Հայ Կաթոլիկ եկեղեցիներին Սիրիայում, Իրաքում և Լիբանանում: Ապա վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը խոսել է իր երկրի միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին հայ ռազմագերիների վերադարձին հայրենիք: «Այս նշանակալից իրադարձության ճանապարհին առաջին կանգառը եղել է 2021 թվականի հունիսի 24-28-ը, երբ փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ Հայաստան՝ Էջմիածին, այցելեցինք Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով: Երկար նախապատրաստություններից հետո տեղի ունեցավ հունգարական առաջին նշանակալից շփումը Հայ առաքելական եկեղեցու հետ... Հենց այս հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր խնդրանքը հայտնեց մեզ՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել հայ քրիստոնյաներին»,-նշել է Տրիստանը: Պատասխանելով լրագրողի այն ասածին, թե Եկեղեցու հետ հանդիպումներից, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձից հետո տպավորություն է, թե հայ-հունագարական հարաբերություններն ամրապնդվում են նաև պետական մակարդակով, պաշտոնյան ասել է. «Խոսքը երկար ու շատ զգայուն գործընթացի մասին է, որում 2021 թվականի ամռանը վերոհիշյալ հանդիպումը շատ դրական շրջադարձ բերեց։ Հունգարիան կարողացավ որպես միջնորդ հանդես գալ հայ-ադրբեջանական զգայուն և լարված իրավիճակում, որը լավ հայտնի է մամուլից: Դրա և Սուրբ Աթոռի բարեխոսության շնորհիվ հինգ երիտասարդ զինվորներն այժմ կարող են Սուրբ Ծնունդն անցկացնել տանը՝ իրենց ընտանիքների հետ, ինչը մեծ բան է։ Պաշտոնյան ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցում որպես կարևոր գործոններ է նշել ադրբեջանա-հունգարական լավ հարաբերությունները, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կառավարության արտակարգ բացությունն ու բարեկամական համագործակցությունը: Պետք է նաև անուն-ազգանունով նշեմ այս գործընթացի առանցքային խաղացողներից մեկին՝ Աշոտ Սմբատյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայ-հունգարական հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական, որը նախկինում եղել է Բեռլինում ՀՀ դեսպան»,-նշել է Տրիստանը։ Պաշտոնյան նաև ասել է, որ զինվորների բարեհաջող վերադարձը տուն համընկել է Հունգարիայի կողմից Հայաստանին հակակորոնավիրուսային պատվաստանյութերի նշանակալի խմբաքանակի նվիրատվության հետ: Խոսքն 100 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութի նվիրատվության մասին է:Ավելին10:1505.01.22 -
ՔաղաքականԳարիկ Սարգսյանը՝ պաշտոնից պաշտոն․ Վեդին ունի նոր համայնքապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` այսօր հրապարակած 2 որոշումների համաձայն՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ու նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Համապատասխան որոշումներում ասվում է. 1. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: 2. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Հիշեցնենք, Գարիկ Սարգսյանը նշանակվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նախորդ տարվա փետրվարի 1-ին: Մինչ այդ, 2018-2020 թվականներին նա զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը։ Հիշեցնենք, որ Վեդիում համայնքային ընտրություններում Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը և պարտվեց «Իմ հզոր համայնք» կուսակցությանը։Ավելին10:0605.01.22 -
Միջազգային20 տարի փախուստի մեջ եղած մարդասպանը ձերբակալվել է դիմակ չդնելու համարՍպանության համար դատապարտված և 20 տարի փախուստի մեջ եղած տղամարդուն ձերբակալել է Վարշավայի ոստիկանությունը՝ խանութում դիմակ չկրելու պատճառով: Տեղեկությունը AFP-ին հայտնել է Վարշավայի իրավապահ կառույցի խոսնակը: 45-ամա տղամարդը տեղափոխվել է ազատազրկման վայր, որտեղ պետք է անցկացնի 25 տարի: Պաշտոնական աղբյուրը մանրամասներ չի հայտնում սպանության գործի մասին, որով դատապարտվել է տղամարդը:Ավելին09:5705.01.22 -
ՀասարակականԱրամ Ա կաթողիկոսին այցելել է Լիբանանում Պապական նվիրակըԿիլիկիո Հայոց Ամենայն կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 4-ին ընդունել է Լիբանանում Հռոմի պապի նվիրակ արքեպիսկոպոս Ժոզեֆ Սփիթերին: Այս մասին հայտնում են Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանից: Պապական պատվիրակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի նամակը, որտեղ Սրբազան Քահանայապետը շնորհավորում է կաթողիկոսին Նոր տարվա ու Սուրբ ծննդյան առթիվ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Վատիկանում 2021 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր այրերի հանդիպմանը, ինչպես նաև Լիբանանի ներկայիս քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին:Ավելին09:5205.01.22 -
ՀայաստանՀայաստանի որ հատվածներում է ձյուն տեղումՀունվարի 5-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբովյանի տարածաշրջանի, Աշոցք-Բավրա, Գորայք-Ծղուկ-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին09:4805.01.22 -
ՔաղաքականՀայ և թուրք բանագնացները կարող են հանդիպել Երևանում և Անկարայում․ ՉավուշօղլուՀունվարի 3-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման: Մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին: 2020թ․ ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր՝ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հանդիպումները կարող են կայանալ ինչպես Երևանում, այնպես էլ Անկարայում: Կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում, թե ինչ են խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին: Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։Ավելին09:3505.01.22
2022-01-04
-
ՀասարակականՈստիկանները խոչընդոտել են Վարդենիսի ավագանու մուտքը համայնքապետարան, համայնքապետը դրսում է երդվելԱվելին21:5204.01.22 -
ՀայաստանԿառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորություններըՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: Կառավարության որոշմամբ՝ Վեդի համայնքում նշանակվելու են ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակելու է Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը: Վեդիում քվեարկության արդյունքում ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:Ավելին21:3304.01.22 -
ՄիջազգայինՇվեդիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսովՇվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդը և թագուհի Սիլվիան վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Շվեդական ռադիոն: «Շվեդիայի թագավորի ու թագուհու կորոնավիրուսի թեստերը, համաձայն Թագավորական պալատի հաղորդագրության, դրական արդյունք են ցույց տվել: Նրանք թեթև ախտանշաններ ունեն, իրենց լավ են զգում»,- հայտնել են ռադիոյով: Շվեդիայի 75-ամյա թագավորն ու 78-ամյա թագուհին կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված էին և անցել են վերապատվաստում:Ավելին20:4904.01.22 -
ՀայաստանՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՇիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին20:4704.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 ՔՊ-ական երկու պատգամավոր մանդատից հրաժարվել են | 04.01.2022Հայլուր 20:30 ՔՊ-ական երկու պատգամավոր մանդատից հրաժարվել են | 04.01.2022Ավելին20:3004.01.22 -
ՀայաստանԱնօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով․ ԹաթոյանՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն արձանագրում է՝ անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թերի է կազմակերպել անօթևան մարդկանց համար կացարանի տրամադրման գործընթացը, մարդիկ բարդությունների առաջ են կանգնել պետության կողմից խնդիրները ժամանակին չլուծելու պատճառով: Անտեսվել է, որ հարցը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց արժանապատվությանն ու իրավունքներին»։ Թաթոյանը գրում է, որ տարիներ շարունակ Հայաստանում անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելու ծառայություններ իրականացրել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Վարդաշենում գտնվող անօթևանների ժամանակավոր կացարանը․ «Դեռ 2021թ. դեկտեմբերի 13-ին Նախարարության համար արդեն պարզ էր, որ ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մրցույթում որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Ավելին, Նախարարությունն ավելի վաղ տեղյակ է եղել, որ այդ տարի հայտ չի կարող ներկայացնել ծառայությունն այդ պահին իրականացնող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, քանի որ ըստ Նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ բարեգործական նշված հիմնադրամը «մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ»։ ՀՀ ՄԻՊ-ի խոքսով՝ Նախարարությունն ինքն է ստանձնել անօթևան մարդկանց կացարանի տրամադրումը, որն էլ հանձն է առել ապահովել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Նախարարությունը ծառայության մատուցման համար նախապես չի ապահովել բավարար պայմաններ։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Պաշտպանի աշխատակազմ են ստացվել կացարանի շահառուներից ահազանգեր այն մասին, որ իրենք, ունենալով անօթևանի կարգավիճակ, դեկտեմբերի 31-ից հայտնվելու են դրսում, քանի որ պետության և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ահազանգերի հրատապ ուսումնասիրություն: Պարզվել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, բայց հիմնադրամը շարունակել է պատվիրակված ծառայությունների մատուցումը մինչև նոր պայմանագրի կնքումը։ Մարդու իրավունքներին պաշտպանի աշխատակազմին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ այս անգամ պայմանագրի գործողությունը չի շարունակվելու և հունվարի 1-ից իրենք են ստանձնելու կացարանի տրամադրումը վերը նշված պատճառներով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին արագ արձագանքման այց է իրականացվել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք՝ կացարանի պայմաններն ուսումնասիրելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է, որ Տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։ Մասնավորապես, թեև Նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից: Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հավաստիացրել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունվար ամսվա վերջում, բայց ուսումնասիրությունը վկայում է, որ դա լիարժեք վերանորոգման իրատեսական ժամկետ կարող է չլինել: Այցի պահին առկա է եղել ընդամենը 1 շահագործվող սանհանգույց` նախատեսված թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար, սենյակները գերբեռնված են եղել մահճակալներով։ Մահճակալները տեղադրված են այն աստիճան անթույլատրելի կիպ, որ ապահովված չեն անձնական կյանքի, մասնավորության գոնե նվազագույն տանելի պայմաններ: Նախարարության խիստ թերի իրազեկման պատճառով հաստատությունը տեղյակ չի եղել, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն․ օրինակ՝ նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, այդ թվում՝ տեղաշարժման դժվարություններ, քանիսն ունեն անկողնային խնամքի կարիք։ Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։ Հակառակ նրան, որ շահառուների կարիքների մասին չկա պատշաճ տեղեկություն՝ ներկայացվել է հաստիքների ավելացման պահանջ, ինչը խնդրահարույց է մարդկանց կարիքներին համապատասխանության տեսանկյունից։ Հատուկ նշում ենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ արձանագրել է անօթևանների իրավունքների ապահովման համակարգային ու անհատական բազմաթիվ խնդիրներ: Բայց այս հայտարարության նպատակը այդ խնդիրներին անդրադառնալը չէ. խոսքը անթույլատրելի վիճակի մասին է, երբ մարդու նկատմամբ պետությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները, խնդիրները ժամանակին չի լուծում, բայց այդ ամենի բացասական հետևանքների հասցեատերն ու «պատասխանատուն» դառնում է մարդը«,- գրել է Թաթոյանը։Ավելին20:2704.01.22 -
ՏարածաշրջանԹանգարանում տոնածառները զարդարում են դեղին խոշոր աչքերով կենդանի խաղալիքները՝ բվերըԱվելին20:2204.01.22 -
Հասարակական2 տարեկան դյուցազունը. Տիգրանը իր քաշից 125 անգամ ծանր մեքենան տեղից պոկումԱվելին20:0104.01.22 -
ՀայաստանՎիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով․ ԹաթոյանՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն արձանագրում է, որ ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են՝ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով․ «Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցոզությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը` բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար: Նշվող պատճառն այն է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն: Նշվածից բացի, չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը: Տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն: Սա կարող է տանել նաև դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության: Ավելին, ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը: Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում: Այս հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ ու այդ մասին տարածել հատուկ հայտարարություն: Արտահերթ զեկույցում ևս բարձրացված է խնդիրն այն մասին, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են լուրջ խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում: Կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց ենք տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ»,- գրել է Արման Թաթոյանը։Ավելին19:3304.01.22 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Հայրապետովների ընտանիքինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունվարի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Հայրապետովների ընտանիքին՝ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ–մայոր Գրիգորի Հայրապետովի անժամանակ մահվան կապակցությամբ։Ավելին19:3104.01.22 -
ՀայաստանԱվշար գյուղում՝ տան ննջասենյակում, կրծքավանդակի հատվածում կրակոցի հետքով հայտնաբերվել է տղամարդու դիԵրեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արմաշ գյուղ, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Դ-ն էր, իսկ ննջասենյակում՝ մարմնի մոտ, հայտնաբերել են «Իժ-28» տիպի հրացան։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի կրծքավանդակի վրա կա կրակոցի հետք։ Փաստի առթիվ քննիչ Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հանգամանքները պարզվում են։Ավելին15:2204.01.22 -
ՀայաստանՀայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղումՇիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին15:0304.01.22 -
ՀայաստանԹուրքական «Pegasus»-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել ՔաղավիացիաԹուրքական «Pegasus» ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիային` Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։ Այս մասին Sputnik Արմենիային է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։ «Այո, թուրքական «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։ Թե երբ կկայացվի որոշումը, Սոնա Հարությունյանը չհստակեցրեց` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։ Մինչ այդ թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։ Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։Ավելին14:0404.01.22