Լրահոս
Հայաստան
12:04
11.01.22
687

Մահացել է Ռազմիկ Դավոյանը

Երևանում մահացել է  բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Ծնունդով մեծպարնեցի մեծանուն բանաստեղծը 82 տարեկան էր:  

Նա իր առաջին բանաստեղծությունը  տպագրել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է գրողների միության վարչության նախագահ, ՀՀ  նախագահի խորհրդական: 

Ավելի քան 30 գրքերի հեղինակ է, նրա գործերը տպագրվել են ռուսերեն, չեխերեն, անգլերեն: 

Ռազմիկ Դավոյանը տեղական ու միջազգային մի շարք մրցանակների է արժանացել: 

«Իմ զգացողությունը կապված է երկրի, ժողովրդի զգացողության հետ: Նրանք սպասման մեջ են, ես էլ եմ սպասման մեջ»,- ասում էր բանաստեղծը: