Լրահոս
Առողջապահական
11:12
11.01.22
92

Մեկ օրում մահացել է 2 մարդ․ կորոնապատկերը՝ Հայաստանում

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որից 333 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 614 հազար 55-ի: