Լրահոս
Հայաստան
12:26
11.01.22
82

Բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է ժամանակավոր տաքացման հենակետ

Վայոց Ձորի մարզում հունվարի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 23:55-ի սահմանններում  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած «Iveko» մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները վարորդին տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ճանապարհին տեղադրված ժամանակավոր տաքացման հենակետ, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան: