Լրահոս
Հայաստան
13:18
11.01.22
430

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

Img default alt hy

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։

Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։