Լրահոս
2022-01-14
-
ՀայաստանՌուբեն Ռուբինյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետՀունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանն ընդառաջ Մոսկվայում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին15:4814.01.22 -
ՀայաստանՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Մարտիրոսյանը արձակուրդ կգնաՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը 15 օրով արձակուրդ կգնա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ 1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 7-ը ներառյալ: 2. Աշոտ Մարտիրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը:Ավելին15:3214.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Թուրքիայի հետ երկխոսություն՝ առանց Հայաստանի դրոշի | 14.01.2022Ավելին15:2714.01.22 -
ՀայաստանԿումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՀունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերել և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 59-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։Ավելին15:1814.01.22 -
Հայաստան76-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորն այրվել է. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022թ. հունվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին: Դրա հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի շենքերի արտաքին հատվածները:Ավելին15:0114.01.22 -
Արտաքին քաղաքականությունԼավրովը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասինՌուսաստանի գլխավոր դիվանագետը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և առաջին հանդիպման մասին: Լավրովն ասել է՝ շատ գոհ է, որ առաջին հանդիպումը Մոսկվայում է ընթանում, հույս ունի, որ կողմերը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ: Նախարարը նշել է նաև, որ հայ-թուրքական համագործակցությունը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը:Ավելին14:5514.01.22 -
ՀայաստանԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո ԿլաարՀարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը: «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- գրել է Տոյվո Կլաարը:Ավելին14:4514.01.22 -
ՀայաստանԹիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель-ն ու ГАЗ 24-ը. կան վիրավորներԵրեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Ա. Խաչատրյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 71-ամյա Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին։Ավելին14:3614.01.22 -
ՀայաստանՌուսաստանը ուզում է Հայաստանին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում․ ՌԴ ԱԳՆՌուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր՝ հունվարի 14-ին, ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը: «Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։ Լավրովը հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։Ավելին14:2514.01.22 -
Հայաստան«Բոցը տուն ա լցվել». Շենգավիթում պայթյունից վնասված 24 տների բնակիչներն իրենց տներում չեն գիշերել. տեսանյութՇենգավիթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած վարորդը վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Ծխահարված հրշեջը դուրս է գրվել հիվանդանոցից:Ավելին14:2114.01.22 -
ՀայաստանԱլիևը վերջին հարցազրույցներում կրկին օգտագործել է հայատյաց բառապաշար․ ԱՀ ԱԳՆԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խստիվ դատապարտելով Ադրբեջանի պահվածքը․ «Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։ Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։ Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։ Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից»։Ավելին14:1314.01.22 -
ՀայաստանԲացահայտվել է 3 տարի առաջ կատարված ավազակությունը2019 թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից Բենիամին գյուղ տանող ճանապարհին մի տղամարդու մարմնական վնասվածքներ էին պատճառել և 200 000 դրամ հափշտակել: Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնում են, որ ավազակության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչը։ Հունվարի 13-ին նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:0414.01.22 -
ՀայաստանՄեքենայում պայթյուն է եղել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը դեպքի վայրից, պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի ավտոմեքենայում: Տուժողը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախաոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն:Ավելին13:4714.01.22 -
ՀայաստանԱրագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ չէ․ պարզել է ՈստիկանությունըՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ Հովնանյանի անվան համալսարանի կողմից Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյանին տրված դիպլոմը կեղծ չէ, այն համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ։ «Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու և արհեստական լարվածություն ձևավորելու մոլուցքից, հայրենիքին անձնվիրաբար ծառայած ու ժողովրդականություն վայելող անձանց հեղինակությունը վնասելու փորձեր չկատարել»,- գրված է Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորգադրության մեջ։Ավելին13:3514.01.22 -
ՀայաստանԳագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ Հայաստանում պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել` հանձնարարությունն արդեն տվել եմ, ճարտարապետներն ու քանդակագործները զբաղվում են»,- ասում է Ծառուկյանը։ Ծառուկյանի ցանկությամբ քանդակը պետք է լինի խորհրդանշանական բարձրությամբ. միայն քանդակը՝ 33 մետր, ինչպես Ծառուկյանն է ասում` Հիսուսի ապրած տարիների չափ։ Ի դեպ, պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։ «Ուզում եմ մրցույթ հայտարարել` ամենաուժեղը կպարգևատրվի մեծ պարգևատրումով: Իմ նպատակն է, որ ամենաբարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը ճանապարհ ցույց տա»,- ասում է Ծառուկյանը։Ավելին13:2114.01.22 -
ՄիջազգայինԱվստրալիային կոչ են անում ճանաչել հայերի, ասորիների, հույների ցեղասպանություններըԱվստրալիայի հունական և կիպրական համայնքների ղեկավարները նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների` 1915-1923 թվականների ցեղասպանությունները Օսմանյան կայսրության տարածքում։Ավելին13:2014.01.22 -
ՀայաստանԲաքվի ջարդերն իրագործողների հերոսացումն Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆԲաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գչրում է, որ 32 տարի առաջ հունվարի 13-ից սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. երեկ լրացավ այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո: 1990թ. հունվարի 13-19-ը ու նաև մինչ 20 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ: Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք: Ադրբեջանի ազգային ճակատի հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին: «Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի: Այնուհետև, Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր: Ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»։ Բաքվի հայ փախստականների վկայությունների համաձայն՝ սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել, վայրագություններ անել: Այնուհետև, հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները: Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ: Փաստերը հաստատում են, որ խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր: Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից: Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով իր հյուրանոցի սենյակում՝ քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման: Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք վկայում են ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունների, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին: Միջազգային համաշխարհային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն՝ հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն»։Ավելին12:5914.01.22 -
ՀայաստանՀայ և թուրք բանագնացները քննարկելու են «հաշտեցման ուղիներն ու հեռանկարները»Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները Մոսվայում են: Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պետք է քննարկեն հայ-թուրքական հաշտեցման ուղիներն ու հեռանկարները։ Բանակցություններին ռուսական կողմը չի մասնակցի:Ավելին12:5814.01.22 -
ՀայաստանԳերեվարված հովիվն արդեն իր տանն է, մարմնի վրա բռնության հետքեր չկանՍյունիքի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին ադրբեջանցիները երեկոյան ժամը 9-ի կողմերը վերադարձրել են ռուս խաղաղապահներին։ «Tert.am»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ «Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Գողացած ոչխարները դեռ չեն վերադարձրել, իրենց մոտ են»,- նշել է Հովսեփյանը։ Երեկ կեսօրին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։Ավելին12:5114.01.22 -
Հայաստան«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման․ Տոնոյանի փաստաբանական խումբԴավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, թե «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման։ Հայտարարություն մեջ նշվում է. «1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը: Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը: Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ: 2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը: Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը: Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել: 3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ. Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ:Ավելին12:4414.01.22