Լրահոս
2022-01-15
-
ՀայաստանԴատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր ԱզարյանըԴատավորների միության նախագահ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Դատավորների միության նախագահի պաշտոնի թեկնածուները երկուսն են եղել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։Ավելին10:3415.01.22 -
ՄիջազգայինԱրգենտինայում լրագրողը շոգից կորցրել է գիտակցությունն ուղիղ եթերումԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում «Channel 9» հեռուստաալիքի թղթակից Կառլոս Ֆերերան ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը։ Ստուդիայում գտնվող հաղորդավարը հայտնել է, որ աշխատակիցը ստիպված է եղել աշխատել սաստիկ շոգի պայմաններում։ Թղթակիցը գտնվել է օպերային թատրոնի մոտ։ Նա պատմել է ՊՇՌ թեստավորման նոր կետի մասին։ Երբ հեռարձակումը մոտեցել է ավարտին, նա վայր է ընկել։ Արգենտինայում հունվարի 12-ին ջերմաստիճանը հասել է +45°-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել երկրի համար։Ավելին10:3215.01.22 -
ՀայաստանԻշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը «մարդկանց բերանները փակելն է»․ ԱբրահամյանՍահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություններն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին, գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․ «Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով խորքային փոփոխություններ անելու հարցը, մեկ է՝ իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ՝ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»»։ Նա ընդգծել է՝ առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն ցանկանում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում։Ավելին10:2315.01.22 -
ՀայաստանՀայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան․ լուսանկարներՂազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը երեկ՝ հունվարի 14-ին, վերադարձել է Հայաստան։ ՀՀ ԶՈւ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար:Ավելին10:1815.01.22 -
ՀայաստանՀայաստանի որ ճանապարհներն են փակԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:1415.01.22 -
ՄիջազգայինԶելենսկին ու Ալիևը քննարկել են միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումըՈւկրաինայի և Ադրբեջանի նախագահները Կիևում երեկ՝ հունվարի 14-ին, կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները, որը կմիացնի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Մենք կշարունակենք համատեղ աշխատել մի շարք հեռանկարների ուղղությամբ։ Դրանց թվում է տրանսպորտային միջանցքի ստեղծումը, ըստ ամենայնի՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին լրագրողներին։ Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության՝ մասնավորապես էնեգետիկայի, առևտրի և սննդի անվտանգության։Ավելին10:1115.01.22 -
ՀայաստանՈվ է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու: ՍԴ-ն, ըստ ԱՆ-ի, գումարները վերադարձնելու պահանջը ոչ թե կոնկրետ նախարարությանն է պարտադրել, այլ պետությանը: Ի վերջո, ով է քաղաքացու «փողերը հետ տալու» հարցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսպես է արձագանքում. «Պետական բոլոր գերատեսչություններն էլ ֆինանսավորվում են մեկ տեղից՝ պետբյուջեից: Իսկ թե ում դիմի քաղաքացին, դա արդեն հարցի կարևոր մասն է: Հույս ունեմ, որ փաստաբանները կարձագանքեն այս իրավիճակին ու գործընթաց կտանեն: ՊՇՌ թեստի ՀԴՄ կտրոնը կցելով համապատասխան գրությանը՝ այն Առողջապահության նախարարություն կուղարկեն՝ պահանջելով տրամադրել թեստի գումարը: Դրանից հետո արդեն քաղաքացիական ու վարչական կարգով հայտը պետք է բողոքարկվի դատարանում, որովհետև վերջիվերջո հասցեատերը դատարանն է»: Վարդևանյանն ասում է նաև, որ եթե եվրոպական որևէ երկրում Սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ, ապա դա ունենալու էր թե՛ քաղաքական, թե՛ կիրառական լրջագույն հետևանքներ: Այսպիսով, մինչ այս պահն այդպես էլ հստակ չէ` ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը։ Նախարար Ավանեսյանը այսպես է մեկնաբանում. «ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, սակայն չի արգելել, որ քաղաքացին իր այդ նույն ՊՇՌ հետազոտությունը կատարի իր բարեկամի կամ, ասենք, ինչոր բարերարի հաշվին: Հետևաբար, հիմա փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»։Ավելին10:0315.01.22 -
ՀայաստանՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Փաստ» Իշխանությունները ցանկանում են ազատվել Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանից: «Ժողովուրդ» ՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել: «Փաստ» ՔՊ-ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ «168 Ժամ» Կառավարությունը հանրությունից գաղտնի կնքել է նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։ «Փաստ» Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի առաջ հստակ խնդիր է դրել, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել ՏԻՄ ընտրություններում, արհեստականորեն ստեղծել այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ, որ առաջացած կազուսի պատճառով անցկացվեն նոր ընտրություններ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:Ավելին10:0015.01.22 -
ՀասարակականԱրմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում էՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրին։Ավելին09:5215.01.22 -
ՀայաստանՎանեցյանը չեղարկել է իր այցն ԱՄՆ ԱԺ պատվիրակության կազմում. հայտնի է պատճառըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում, տեղեկացնում է նրա խոսնակ Սոս Հակոբյանը։ Նշվում է, որ պատճառն իշխող ուժի որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: «Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի, և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը»,- գրել է խոսնակը։ Արթուր Վանեցյանն էլ տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը։Ավելին09:4815.01.22 -
ՀայաստանՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում: Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, և ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71: Իհարկե, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ն անհանգստանալու համար ամենեւին էլ խնդիր չունի, սակայն դա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, և եթե այդ օրերին այլ բացականեր ևս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջև: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումը իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է»:Ավելին09:4315.01.22
2022-01-14
-
ՀայաստանԱնապահովների ու տնտեսվարողների համար գազը կթանկանա. «Գազպրոմ-Արմենիան» դիմել է հանձնաժողովԳազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով՝ բաց քննարկումներով՝ վստահեցնում է նախարարությունը: Արդեն հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` կապույտ վառելիքի միջին գինը ապրիլի 1-ից 6 տոկոսով բարձրացնելու համար: Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտը հաստատի, գազը կթանկանա նաև անապահով ընտանիքների համար:Ավելին23:0014.01.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը փորձում է բալանսավորել, արևմուտքն ուզում է դոմինանտություն. Լավրովը մտահոգ էԿարևոր է, որ հայ-ադրբեջանական սահմանները օր առաջ զատվեն ու գծվեն: Ամենամյա ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը հիշել է Դաշնության գլխավոր շտաբում պահվող ԽՍՀՄ քարտեզները, հայ-ադրբեջանական դեմարկացիայի խնդրից զատել Արցախի հարցը:Ավելին22:1914.01.22 -
Հայաստան«Թալեաթ փաշան» սպառնում է Սողոմոն Թեհլերյանին. Անկարայի 4 նախապայմանըՀայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը մինչև հիմա խոչընդոտել են Թուրքիայի նախապայմանները, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն է: Ըստ թուրքական մամուլի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է նաև Մարալիկում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանը, որի ոտքի տակ Թալեաթ փաշայի գլուխն է:Ավելին22:1814.01.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստան-Թուրքիա առաջին ժամադրությունը՝ Մոսկվայում. «կառուցողական զրույց»Չնայած պաշտոնապես այդպես էլ չհերքվեցին մամուլում հայտնված տեղեկությունները, թե երեքշաբթի Գեղարքունիքում հենց թուրքական բայրաքթարի պայթյունն է խլել 3 հայ զինծառայողի կյանք, սկսված է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Նիկոլ Փաշինյանը իր պատերացրած «խաղաղության դարաշրջանի» հիմքն է գցում 31-ամյա ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի շուրթերով խոսելով 37 տարվա փորձ ունեցող թուրք դիվանագետ Սերդար Քըլըչի հետ:Ավելին22:1714.01.22 -
ՀայաստանԻնքը լավ է, «դարդը ոչխարներն են». ադրբեջանական գերությունից վերադարձած սյունեցի հովիվըՀայաստանի, Արցախի ու Ադրբեջանի սահմանները, ինչպես իր հրապարկված, ավելի ուշ՝ ջնջված լայվում ձեռքերով ցույց էր տալիս Նիկոլ Փաշինյանը՝ միահյուսված են իրար մեջ: Բերձորցու գերեվարումը երկրորդ դեպքն է՝ երկու օրում: Դարդը ոչխարներն են. թշնամին բաց չի թողնում Սուրիկ Մաթևոսյանի հոտը:Ավելին21:3414.01.22 -
Հայաստան«ՍԱՍ» սուպերմարկետի 2 աշխատակից կասկածվում է խանութից խմիչք գողացողին ծեծելու մեջ«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 11-ին Երևանի 43-ամյա բնակիչ Աշոտ Վ․-ն ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խ-ն, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ․-ն։ Շամշյանի տեղեկություններով՝ Միշա Շ․-ն հայտնել է, որ աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ․-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ․-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։Ավելին21:2414.01.22 -
ՀայաստանԿոշի արյունոտ տունը. եղբայրասպանությունԵղբայրասպանության դեպք է բացահայտվել Կոշ գյուղում: Ոստիկանները տանը արյան մեջ են գտել 40-ամյա Արթուրի մարմինը, նախնական վարկածով նրան ծեծելով սպանել է 38-ամյա եղբայրը՝ Արմանը:Ավելին21:1714.01.22 -
ՀայաստանՄահացածի ինքնությունը պարզ չէ, վարորդի վիճակը ծանր է. Շենգավիթի պայթյունից տուժածներըՎթարի վայրի հարևանությամբ գտնվող Արտաշիսյան 44 կոտորակ 4 շենքի 24 բնակարան վնասվել է, բնակիչները իրենց տներում չեն գիշերել: Տիկին Անահիտը պատուհանից տեսել է ինչպես է Օpel-ը սլացել դեպի շենքը՝ հարվածել գազի խողովակին ու բռնկվել:Ավելին21:1314.01.22 -
ՀասարակականՀԱՊԿ խաղաղապահների դուրս գալուց հետո Ղազախստանում անկարգությունները կարող են կրկնվելՄեկ շաբաթ խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո հայ խաղաղապահները առավոտյան դուրս են եկել Ղազախստանից: Ղազախստանում ապրող հայ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն ասել է, որ երկրում մտավախություն կա, թե խաղաղապահների դուրս գալուց հետո անկարգությունները կվերսկսվեն:Ավելին21:1214.01.22