Լրահոս
2022-01-14
-
ՀայաստանՆախարար Ավանեսյանը վարչապետի հանձնարարականին մատների արանքով է նայում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռևս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջև 700-ով տարբերություն կա: Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հնչեցրել: Կորոնավիրուսի մահվան իրական պատկերը ներկայացնելու համար վարչապետը նախարարին մեկ ամիս ժամանակ էր տվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, Ավանեսյանի մամուլի քարտուղարից հետաքրքրվել է՝ ինչ նորություն ունեն: «Արդյունքներն ամփոփվել են, եկող շաբաթ կներկայացնենք»,- ասել է նա: Երեկ մամուլի քարտուղարին նորից հարցրեցինք՝ թվերը երբ են ներկայացվելու: Նա, սակայն, չի արձագանքել մեր նամակին: Առողջապահության նախարարը, փաստորեն, վարչապետի հանձնարարակին մատների արանքով է նայում ու սահմանված ժամկետներում չի կատարում դրանք»:Ավելին10:0214.01.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն ենՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Թերթ.ամ» «ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան: «Հրապարակ» Ադրբեջանի զինուժը հերթական սադրանքն է իրականացրել սահմանին, ինչին հետևել է Իլհամ Ալիևի՝ մեզ ուղղված հոխորտանքի ու ստորացումների հերթական չափաբաժինը: «168 Ժամ» Թերթի մոսկովյան աղբյուրները հավաստիացրել են, որ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից: «Իրավունք» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը: «Ժողովուրդ» Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ:Ավելին10:0014.01.22 -
ՀայաստանՊատերազմող երկրի գլխավոր շտաբի պետը՝ մեղադրյալ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե արդյոք հսկող դատախազը դիմել է կառավարություն, որպեսզի գլխավոր շտաբի պետի լիազորությունները կասեցվեն, ինչին ի պատասխան՝ գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Ստացվում է՝ չնայած նրան, որ ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այնուամենայնիվ, Դավթյանը շարունակում է պաշտոնավարել: Հավելենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որը ԱԱԾ մեկուսարանում է, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, որը կալանքի տակ է, ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, որը ևս կալանքի տակ է, և ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին ու ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել»:Ավելին09:5514.01.22 -
ՀայաստանՀրամանատարը․ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկանՅուրահատուկ վերաբերմունք ուներ իր մոր նկատմամբ. ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի՝ ընդհանուր վերադասի և մոր: Կարևոր չէր՝ հրետակոծություն էր, ավիացիայի հարվածներ էին, միևնույն է՝ պատասխանում էր: Ասում էր. ‹‹Մամ ջան, լավ ենք` խփելով, ջարդելով առաջ ենք գնում…››: Այսպիսին էր ՀՀ Ազգային հերոս, ռազմական 5 բուհ ավարտած Վահագն Ասատրյանը։ Բուժաշխատողներ Ֆելիքս Ասատրյանի և Սիմա Պետրոսյանի ընտանիքում 45 տարի առաջ հենց այս օրը՝ հունվարի 14-ին, ծնվեց Վահագնը՝ տան կրտսեր տղան։ Դեռ մանկուց զինվորական կրթության և ծառայության ընթացքում Վահագնի համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է եղել Մոնթե Մելքոնյանը։ Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ մեկնել էր Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագնի մշակած ռազմական գործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվել է զոհված Խաչատրյանի պատվին։ Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ իր ստորաբաժանման հետ ընկել է շրջափակման մեջ։ Ասատրյանի հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ մարտերի ժամանակ նրա ստորաբաժանումը տվել է մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։ Ասատրյանի օգնական Արթուր Մուսայելյանը ասում է, որ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։ Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Հերոս Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։ 2014 թվականի մայիսի 28-ին Վահագն Ասատրյանը «զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ 2020թ․ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ «հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանը։ Հերոսը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում։Ավելին00:0114.01.22
2022-01-13
-
ՀայաստանԵղբայրը սպանել է եղբորը Կոշ գյուղումՀՀ Ոստիկանությունը գրում է, որ հունվարի 12-ին Կոշ գյուղում կատարված դեպքը դետեկտիվ ֆիլմի էր նման: Ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած գտան: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր հայտնաբերվեցին: Նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզի քննչական վարչության ծառայողները։ Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Իրավապահները զրուցեցին հարևանների, հետո դարձյալ հանգուցյալի եղբոր հետ, որը նրանից երկու տարով էր փոքր ու նույն հասցեում էր բնակվում: Հետաքրքիր էր` երբ էր տեսել նրան հյուրասենյակում ընկած, տանն էր եղել, թե դրսից էր եկել. հարցեր, որոնք ոչ այնքան պատասխաններ, որքան նոր հարցեր էին առաջ բերում` ուրվագծելով զարհուրելին։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել էր տուժողի 38-ամյա եղբայրը` նախկինում դատապարտված: Վիճել էին, ապա ծեծել էր ավագ եղբորը, մարմնական վնասվածք հասցրել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։ 38-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։Ավելին23:2913.01.22 -
ՀայաստանԻնչպե՞ս է ծախսվել համահայկական հիմնադրամի 52 մլրդ դրամը. պատասխանում է Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանն այսօր ստիպված է եղել բացատրել, թե ինչի վրա է ծախսվել 1,8 միլիարդ դրամը, որ նախարարությունը պետբյուջեից ստացել էր ռազմական դրության ժամանակ։ Նա վստահեցրել է, թե գումարն ըստ անհրաժեշտության է ծախսվել և որ «Հայաստան» հիմնադրամի միջոցներն օգտագործելու վերաբերյալ կասկածներն անհիմն են:Ավելին23:2713.01.22 -
Տարածաշրջան«Թյուրքական աշխարհը» բանակ է ստեղծում. Հայաստանը կարող է տապալել թուրքական ծրագրերըԹուրքիայի նավատորմի նախկին ղեկավարը առաջարկել է Թուրանի Մեծ բանակ ստեղծել: Թուրքական երազանքների բանակը, ըստ հայ փորձագետների, կարող է ձգվել Անկարայից մինչև Նուրսուլթան:Ավելին23:2613.01.22 -
ՀայաստանՍահմանամերձ գյուղ հարս չեն գնում, «էդ սերն էլ չի փրկում». Նորաբակը՝ «պետությունից դուրս»Գեղարքունիքի Նորաբակ գյուղ հարս չեն գնում, որովհետև այն սահմանամերձ է դարձել: «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում Նորաբակի տղաներն ասել են, որ ամուսնանալու տարիքի հասած 40 երիտասարդ չի կարողանում ընտանիք կազմել, որովհետև գյուղի աղջիկները դուրս են եկել, դրսից էլ Նորաբակ չեն ուզում գալ:Ավելին23:2513.01.22 -
ՏարածաշրջանԱլիևի պոռթկումը. Բաքուն սպառնում է նոր պատերազմով ու «փակում է» Մինսկի խումբըԱլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ Ղարաբաղի խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:Ավելին23:2413.01.22 -
Միջազգային«Կրակել են ուղիղ սրտին». ձիերի մասսայական կոտորած՝ Ալթայի շրջանումՌուս ֆերմերն իր 53 ձին սպանված է գտել արոտավայրում: Պնդում է՝ պլանավորված հրաձգություն է եղել, անհայտ անձինք կրակել են սովորել իր ձիերի վրա:Ավելին23:2313.01.22 -
Հայաստան«Դադարեցնել զինվորների սպանդը». պահանջում են նորակոչիկ չտանել առաջնագիծՔաղաքացիները Փաշինյանից պահանջում են դադարեցնել, իրենց ձևակերպմամբ, հայ զինվորների սպանդը։ Ցուցարարները ուզում են, որ երկրի իշխանությունը պահպանի մարդկանց կյանքի իրավունքն ու ոչ մի նորակոչիկ չլինի սահմանին։Ավելին23:2313.01.22 -
ՀայաստանՈ՞ւմ համար է ղողանջում զանգը. պատերազմից հետո անասուն պահելը դժվարացել էՊետությունը չի փոխհատուցելու հայ գյուղացու վնասը, եթե անասունները թշնամու տարածք մտնեն: Ըստ Կարմրաքար գյուղի բնակչի, Սյունիք այցելած իշխանավորներն են իրենց ասել՝ ուշադիր լինեն, անասունը սահմանը չանցնի:Ավելին23:2213.01.22 -
ՄիջազգայինՂազախստանը հրաժեշտ է տալիս ՀԱՊԿ խաղաղապահներին. ռուսներին «ավելի երկար ժամանակ է պետք»Ավելին23:2113.01.22 -
ՀայաստանՈւժգին պայթյուն Շենգավիթում, կա զոհ. մեքենան բախվել է գազի խողովակին, 24 տուն է վնասվելԱվելին21:3313.01.22 -
ՀայաստանԱդրբեջանը վերադարձրել է Տեղ գյուղի բնակչին ռուս խաղաղապահներինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերադարձրել է ավելի վաղ ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Տեղ գյուղի բնակչին։ «Հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանում Սուրիկ Մաթևոսյան անունով տղամարդը հատել է Ադրբեջանի սահմանը։ Ավելի ուշ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել էր ահազանգ այն մասին, որ ադրբեջանցի 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։Ավելին20:5413.01.22 -
ՀայաստանՄեքենան այրվել է Արտաշիսյան փողոցում, ուղևորը՝ մոխրացելԱրտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։Ավելին20:3813.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պայթյուն Երևանում. 1 զոհ, 1 վիրավոր, ծխահարված 1 հրշեջ և վնասված բնակելի շենքԱվելին20:3013.01.22 -
ՀայաստանՌԴ սահմանապահները աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ․ ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները: Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքներն ականատեսի տվյալներ են: Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ: Այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին: ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ: Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի: Այս հարցի լուծումը հրատապ է. դա անհրաժեշտ է մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգությունն ու բնականոն կյանքը վերականգնելու համար. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս միջադեպի փաստը կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հաղորդումներում: Նույնը պետք է անի Կառավարությունը. այս փաստը պետք է օգտագործվի մարդկանց իրավունքները հիմնարար պաշտպանելու նպատակի համար:Ավելին19:5913.01.22 -
ՀայաստանԹշնամին առևանգել է Տեղ համայնքի հովվին ու նրա ոչխարներըԱդրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովվին և նրա ոչխարները։ Տեղի ՔՊ-ական համայնքապետը մեր թղթակցի հարցին, թե կարող է հերքել կամ հաստատել Սյունիքում տարածված լուրը, խիստ գրգռված է արձագանքել: Ասել, որ ամեն ինչ պետք չէ դրոշակ դարձնել: Փոխարենը Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը մանրամասնել է, որ հնարավոր է հովվի հետ մոտ 500 ոչխար է եղել: Նրա խոսքով չի բացառվում, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ կսկսվեն Տեղի բնակչին վերադարձնելու համար:Ավելին18:1713.01.22