Լրահոս
Հայաստան
13:47
14.01.22
565

Մեքենայում պայթյուն է եղել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 

Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը դեպքի վայրից, պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի ավտոմեքենայում:

Տուժողը տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախաոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն: