Լրահոս
Հայաստան
12:51
14.01.22
154

Գերեվարված հովիվն արդեն իր տանն է, մարմնի վրա բռնության հետքեր չկան

Սյունիքի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին ադրբեջանցիները երեկոյան ժամը 9-ի կողմերը վերադարձրել են ռուս խաղաղապահներին։

«Tert.am»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Գողացած ոչխարները դեռ չեն վերադարձրել, իրենց մոտ են»,- նշել է Հովսեփյանը։

Երեկ կեսօրին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։