Լրահոս
Հայաստան
15:18
14.01.22
105

Կումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Img default alt hy

Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերել և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 59-ամյա մի տղամարդու։ 

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։