Լրահոս
2022-01-14
-
ՏարածաշրջանՍաակաշվիլին ուկրաիներեն օգնություն է խնդրում, նրա աջակիցները անգլերեն պահանջ են ներկայացնումԹբիլիսիի քաղաքային դատարանում Սաակաշվիլին բողոքել է, թե Գորիի զինվորական հոսպիտալում իրեն խոշտանգել են: Վրաստանի նախկին նախագահի աջակիցներն էլ կրկին փողոց են դուրս եկել՝ պահանջելով նրան ազատ արձակել:Ավելին21:1114.01.22 -
ԱռողջապահականԲայդենն ընդդեմ քովիդի, ԱՄՆ գերագույն դատարանն ընդդեմ Բայդենի. «Ամերիկայի ամենասարսափելի թշնամին»Չնայած շատ երկրներում արդեն հակաքովիդ պատվաստանյութերի երրորդ դեղաչափ են ընդունում քաղաքացիները՝ Քովիդը շարունակում է լուրջ սպառնալիք լինել անգամ գերտերությունների համար: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսը ամենասարսափելի թշնամիներից է համարում: Բայց այդ երկրի Գերագույն դատարանը արգելանք է դրել Բայդենի այն որոշման վրա, որով խոշոր ընկերությունների աշխատողներին պարտադրվում էր պատվաստվել:Ավելին21:1014.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Եթե կռվել ես մեր դեմ, հենց հիմա կմորթենք». սյունեցի հովվի մեկօրյա գերությունըԱվելին20:3014.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Քըլըչի ու Ռուբինյանի՝ «պոզիտիվ» 1,5 ժամը Մոսկվայում | 14.01.2022Ավելին18:3014.01.22 -
ՀայաստանՀայաստանն ու Թուրքիան կշարունակեն շփման եզրեր փնտրել․ ՌԴ ԱԳՆՀայաստանն ու Թուրքիան կշարունակեն շփման եզրեր փնտրել: Քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի արտռգործ նախարարությունը: Ըստ հաղորդագրություն՝ կողմերը պատրաստ են ջանքեր գործադրել կառուողական երկխոսության համար:Ավելին18:2814.01.22 -
ՀայաստանՔննչական մարմինը նոր մանրամասներ է հաղորդում Կոշում կատարված սպանությունից. լուսանկարներԱրագածոտնի մարզի Կոշ գյուղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՔԿ-ն պարզել է դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։Ավելին18:2014.01.22 -
ԻրավականՊոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել էՀունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։ Հետախուզվող կինը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։Ավելին18:1014.01.22 -
ՀասարակականՍոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորինԻսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։ Հանդիսավոր արարողությունից հետո առանձնազրույցի ժամանակ դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։Ավելին18:0614.01.22 -
ՀայաստանԴատարանը «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Խոսքը 2020 թվականի հունիսի 20-ին «iravunk.com» կայքում հրապարակված «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդվածի մասին է, որտեղ նշված էր հետևյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:Ավելին18:0114.01.22 -
ՀայաստանՀայաստանի որոշ հատվածներում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։ Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է:Ավելին17:4314.01.22 -
ՀայաստանՀիսուս Քրիստոսի արձան՝ Հայաստանում. Ծառուկյան ընտանիքը հայտարարում է մրցույթԾառուկյանների ընտանիքը պատրաստվում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնել: Նախագծեր ներկայացնելու համար մրցույթ է հայտարարվել:Ավելին17:4014.01.22 -
ՀայաստանՍնանկության դատարանի նախագահ է նշանակվել Արթուր ԱթաբեկյանըՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Աթաբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,- նշված է նախագահի հրամանագրում:Ավելին17:3614.01.22 -
ՀայաստանՀայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր է դարձել ԱՄՆ ևս մեկ նահանգումԱՄՆ Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվել է 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով-ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաև Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով: Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը: «ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի կրթական հաստատություններին»,- նշված է թանգարանի հաղորդագրությունում:Ավելին17:2214.01.22 -
ՀայաստանՆարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մանթաշյանի պաշտպանի բողոքը՝ փոխել խափանման միջոց կալանքը:Ավելին16:5914.01.22 -
Հայաստան27–ամյա վարորդը ГАЗель բեռնատարով 150 մետր գլորվել ու հայտնվել է ձորում. կա վիրավորԵրեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին16:4714.01.22 -
Արտաքին քաղաքականությունՀայ խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից. ռուսները դեռ այնտեղ ենՄեկ շաբաթ խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո հայ խաղաղապահները առավոտյան դուրս են եկել Ղազախստանից, ըստ մեր տեղեկությունների՝ նրանք դեռ Հայաստան չեն հասել:Ավելին16:4314.01.22 -
ԱրցախԲերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքումԱյսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:Ավելին16:3514.01.22 -
ՀայաստանՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմաններիՀունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։Ավելին16:2614.01.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանն ակտիվ մասնակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացինԱվելին16:1414.01.22 -
ՀայաստանՀունվարի 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալներովՀունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական ծառայության» մեդալով՝ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,- ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։Ավելին15:5114.01.22