Լրահոս
Հայաստան
13:35
14.01.22
158

Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ չէ․ պարզել է Ոստիկանությունը

Img default alt hy

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ Հովնանյանի անվան համալսարանի կողմից Ռազմիկ Վաղարշակի Պետրոսյանին տրված դիպլոմը կեղծ չէ, այն համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ։

«Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու և արհեստական լարվածություն ձևավորելու մոլուցքից, հայրենիքին անձնվիրաբար ծառայած ու ժողովրդականություն վայելող անձանց հեղինակությունը վնասելու փորձեր չկատարել»,- գրված է Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորգադրության մեջ։