Լրահոս
Հայաստան
15:51
14.01.22
447

Հունվարի 11-ին զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալներով

Img default alt hy

Հունվար 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական ծառայության» մեդալով՝

Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ

Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային

Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,- ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։