Լրահոս
Հայաստան
18:01
14.01.22
146

Դատարանը «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունը

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը: 

Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: 

Խոսքը 2020 թվականի հունիսի 20-ին «iravunk.com» կայքում հրապարակված «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդվածի մասին է, որտեղ նշված էր հետևյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»: