Լրահոս

2022-01-15
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի քաղաքացին դեռ չի վերադարձվել
    Երեկ՝ հունվարի 14-ին, ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի, «NEWS.am»-ին է հայտնել Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: «Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,- ասել է նա: Բերձորի քաղաքապետը նշել է, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:
    12:47
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ․ Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ «Քայլ երրորդ. նոր համակարգեր Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։ Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։ Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ 5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։ Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։ Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։ Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածության տեսակետից պատշաճ քաղաքական նոր միավորներ։ Այս պահին գործող և պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցություն ունեն լուրջ ռեֆորմացիայի խնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանություն են, կա´մ փորձագետ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կգեներացվի քաղաքական միտք ու պետության վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարևորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։ Վաղուց խոսում են, թե երկիրը կառավարվում է ֆեյսբուքով, բայց նույնը, թերևս, կարելի է ասել ընդհանրապես հայաստանյան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայվը, դիսլայքը, շեյրը, ֆլեշմոբը և այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի և քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։ Ռեալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միավորները լրջորեն տարված են այդ ինտերակտիվ գործիքներով, որոնք, իհարկե, կարևոր են, բայց այնուամենայնիվ ընդամենը գործիքներ են, որոնք նախատեսված են քաղաքական բովանդակություն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակությունը, ապա տեխնոլոգիան անզոր է։ Սրա ամենավառ ապացույցը նոյեմբերի 9-ից հետո սկսված շարժումների և պրոցեսների շարունակական անարդյունավետությունն է։ Միայն տեխնոլոգիաներով պետության տեսլականներ և զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձևավորվում։ Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ։ Միակ հետևությունն է՝ Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության»։
    12:45
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չարենցավանի բնակարաններից մեկում պայթյուն է եղել
    Հունվարի 15-ին ժամը 10։01-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում պայթյուն է եղել։ «NEWS.am»-ին ԱԻՆ լրատվական բաժնից հայտնել են, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից է եղել: Պայթյունի հետևանքով խոհանոցի և հյուրասենյակի պատերն են ձևախախտվել, խոհանոցի կահույքն է վնասվել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել:
    12:42
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել
    Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։ Դանիլյանցը մասնակցում էր IceLab International մրցաշարին, որտեղ էլ գրավել է 2-րդ հորիզոնականը։ Գեղասահորդ Դանիլյանցը 14 տարեկան է։ 2021թ․ ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ նա հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո:
    12:22
    15.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 15.01.2022
    12:21
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում
    ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ է անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում, հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար: Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում: Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում:
    12:15
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սաստիկ բքի պատճառով փակ է Սիսիան-Գորիս ճանապարհը
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիան-Գորիս ավտոճանապարհը փակ է։
    12:14
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում բախվել են Renault-ն ու Infiniti-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման հետևանքով էլեկտրալարերը պոկվել ու հայտնվել են ճանապարհի մեջտեղում, պարեկային ծառայությունից էլ այդ մասին տեղեկացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։
    12:10
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բեկում կա, բայց իրավիճակը դեռ կարգավորված չէ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Ղազախստանի իրավիճակի մասին
    Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում մտցվել է, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: «Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը հինգ շրջաններում, բայց այն աստիճանաբար կչեղարկվի»,- ասել է Ստանիսլավ Զասը:
    12:06
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը
    ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը, այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը: «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
    12:04
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
    Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ 139 հազար 853 դեպք: Արգենտինայի առողջապահության նախարարությունն է հայտնել տեղեկությունը և հավելել, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 6 մլն 932 հազար 972 դեպք: 24 ժամվա ընթացքում վիրուսից մահացել է 96 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 117 հազար 901-ի:
    11:58
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    2021թ․ ՌԴ քաղաքացիություն հիմնականում ստացել են ԱՊՀ երկրների քաղաքացիները
    Նախորդ տարի ամենաշատը ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։ «2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 563 000 մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստացել: 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,-ասել են ՆԳՆ-ից: Գերատեսչությունից տեղեկացրել են՝ 2021թ․ 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետն, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում ՝ 950 մարդ, 2019թ․՝ շուրջ 730 մարդ:
    11:53
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
    ՆԱՏՕ-ն ողջունում է Մոսկվայում հունվարի 14-ին Հայաստանի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը, այս մասին գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Խավիեր Կոլոմինան: Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ից հանդիպման վերաբերյալ հայտնել են, որ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
    11:38
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի
    Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հայտնում է «Shamshyan.com»-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։
    11:33
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Մինչ նոր նշանակումը Վ. Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
    11:23
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այրվել է մոտ 600 հակ անասնակեր․ հրդեհ՝ Կոտայքի մարզում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 14-ին, ժամը 13:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի սկզբնամասում՝ ֆերմայի տարածքում, այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր։
    11:17
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ունիսում 9 մարդ դատապարտվել է մահապատժի
    Թունիսի դատարանը 9 մարդու մահապատժի է դատապարտել 2016 թվականին բանակի սերժանտ Սաիդ ալ-Գազլանիի սպանության գործով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Եվս 15 մարդ դատապարտվել է տարբեր ժամեկտներով ազատազրկման:
    11:07
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացահայտվում են կառավարության թաքուն գործարքները. «168 ժամ»
    «168 ժամ»-ը գրում է․ «Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ներքին սակագները վերանայելու հայտով։ Որպես հիմնավորում՝ ներկայացվել է 2 ամիս առաջ կնքված գազային նոր համաձայնագիրը։ Համաձայն այդ համաձայնագրի, «2022թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում»։ Ներկայացված հայտով «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է ներքին սակագների կտրուկ բարձրացում սպառողների որոշ, այդ թվում՝ սոցիալական խոցելի խմբերի համար։ Եթե հիմա նրանք մինչև 600 խորանարդ մետր գազի սպառման դիմաց վճարում են 100 դրամ, առաջարկվում է ապրիլի 1-ից դարձնել 135,6 դրամ՝ 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում։ 600 խորանարդ մետրից ավելի վառելու դեպքում սակագնի մի փոքր նվազում են նախատեսում՝ 139-ի փոխարեն՝ 135,6 դրամ։Այսինքն՝ սոցիալական խոցելի խմբերի համար առաջարկում են հանել արտոնյալ սակագինը։ Նրանք նույն գինը կվճարեն ինչպես մինչև 600 խորանարդի, այնպես էլ դրանից ավել օգտագործելու դեպքում։ Նույն սակագինն է առաջարկվում նաև այն սպառողների համար, ովքեր սպառում են ամսական մինչև 10.000 խորանարդ մետր գազ։ Այս խմբի մեջ է մտնում նաև սոցիալական անապահովությունից դուրս բնակչությունը։ Եթե հիմա նրանք վճարում են 139 դրամ՝ առաջարկվում է դարձնել 135,6 դրամ։ Այսինքն՝ նվազեցնել 3,4 դրամով։ Փոխարենը՝ կտրուկ բարձրանում է տնտեսական հատվածի սակագինը։ Բարձրացումը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը։ Խոսքը ջերմոցային տնտեսության ու վերամշակող արտադրության մասին է։ Հաշվի առնելով այս ոլորտների տնտեսական ու հասարակական նշանակությունը՝ ժամանակին դրանց համար արտոնյալ սակագներ էին սահմանվել։ Ներքին սակագների նախորդ վերանայման ժամանակ այդ արտոնությունն էապես նվազեցվեց, այս անգամ առաջարկվում է ընդհանրապես հանել։ Հիմա ջերմոցային տնտեսություններն ու արդյունաբերության այնպիսի վերամշակող ճյուղեր, ինչպիսին է՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությունը, օգտագործված գազի դիմաց վճարում են 224 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայացված հայտով առաջարկվում է 8500 կկալորիա ջերմատվության գազի դեպքում սակագինը դարձնել 282,6 դոլար։ Այսինքն՝ բարձրացնել 58,6 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ Թե սա ի՞նչ ազդեցություն կունենա ջերմոցային տնտեսության ու վերամշակող արդյունաբերության վրա, նախկինում արդեն տեսել ենք։ Գյուղմթերքների շուկայում գների այն բարձրացումները, որոնք կան, նաև դրա հետևանք են։ Գազի թանկացման ազդեցությունը տնտեսության ու սպառողական ապրանքների վրա, սակայն, չի սահմանափակվի միայն նշված ոլորտներով։ Սակագների բարձրացում է նախատեսվում նաև տնտեսության մյուս ոլորտներում։ 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողների համար առաջարկվում է սակագինը դարձնել 282,6 դոլար։ Հիմա նրանք վճարում են 255,9 դոլար։ Տարբերությունը 26,7 դոլար է, կամ աճը ավելի քան 10 տոկոս։ Սակագների բարձրացում է նախատեսվում նաև շարժիչային գազի դեպքում։ Կրկին 26,7 դոլարի չափով։ Այն, ինչ առաջարկել է գազամակատարար ընկերությունը սակագների վերանայման հետ կապված՝ լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում ինչպես սոցիալական խոցելի խմբերի համար, այնպես էլ՝ տնտեսության վրա։ Որքան էլ բնակչության մյուս խավերի դեպքում սակագնի բարձրացում չի սպասվում, մի բան էլ նվազում է, դա միանգամայն խաբուսիկ է։ Տնտեսության վրա սակագնային բեռի ավելացումը դուրս է գալիս առաջին հերթին բնակչության ջանից։ Գազի թանկացումը հանգեցնելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը գների աճի տեսքով տեղափոխվելու է սպառողական շուկաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դեր ունի տնտեսության վրա գազի սակագինը, սա բերելու է ապրանքների ու ծառայությունների բավական ընդգրկուն ու էական թանկացումների։ Փաստացի բնակչության մեծ մասի համար սակագինը նվազում է, բայց իրականում սակագնային ճնշումն ավելանում է՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։ Սա այս իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունն է, որով փորձում են քողարկել բնակչության վրա հանրային ծառայությունների սակագների բարձրացման ազդեցությունը։ Այդպես վարվեցին նաև 2019թ.։ Հասարակության դժգոհություններից խուսափելու համար ցույց են տալիս, որ բնակչության համար սակագինը չեն բարձրացնում, բայց իրականում տուժողը կրկին լինելու է հասարակությունը։ Թանկացած ապրանքների համար վճարում է սպառողը։ Տուժելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է մի կողմից՝ տնտեսության շահութաբերությունը, մյուս կողմից՝ մրցունակությունը։ Մեր տնտեսությունն առանց դրա էլ մրցակցային լուրջ խնդիրներ ունի։ Արտադրության ինքնարժեքի բարձրացման հետևանքով սպասվող գների աճը հանգեցնելու է մրցունակության կորստի, ինչն ազդելու է նաև արտադրության ծավալների ու տնտեսության զարգացումների վրա։ Հատկապես որ, հանրային ծառայությունների սակագների բարձրացումը չի սահմանափակվում միայն գազով։ Հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից կթանկանա հոսանքը։ Սպասվում է, որ ապրիլի 1-ից էլ ուժի մեջ կմտնեն գազի նոր սակագները։ Առաջիկայում, իհարկե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կդիտարկի այս հայտը և գուցե որոշ վերանայումներ կատարի, բայց միևնույն է, միջին կշռութային սակագնի բարձրացումից խուսափել անհնարին կլինի։ Ինչ-որ մեկը պետք է վճարի սահմանին գազի թանկացման գինը»։
    11:00
    15.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել
    Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։ Ալիևը հայտարարել էր, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։ CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այսպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, ետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին։ Վալերի Պեկրեսը ընդգծել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։ Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին։ Պեկրեսը Հայաստան և Արցախ էր այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը։
    10:43
    15.01.22
    Ավելին