Լրահոս
Հայաստան
17:43
14.01.22
128

Հայաստանի որոշ հատվածներում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Img default alt hy

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։ Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է: