Լրահոս
Արցախ
16:35
14.01.22
831

Բերձորի մոտակայքում մոլորվելու հետևանքով Արցախի քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորչելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 69-ամյա տղամարդը ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են, որ քաղաքացին անվտանգ է: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: