Լրահոս
Հայաստան
12:42
15.01.22
399

Չարենցավանի բնակարաններից մեկում պայթյուն է եղել

Img default alt hy

Հունվարի 15-ին ժամը 10։01-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում պայթյուն է եղել։

«NEWS.am»-ին  ԱԻՆ լրատվական բաժնից հայտնել են, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից է եղել: 

Պայթյունի հետևանքով խոհանոցի և հյուրասենյակի պատերն են ձևախախտվել, խոհանոցի կահույքն է վնասվել: Տան բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել: