Լրահոս
Հայաստան
12:10
15.01.22
103

Երևանում բախվել են Renault-ն ու Infiniti-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 10։00-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Infiniti և Renault մակնիշի ավտոմեքենաները։ 

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով Infiniti-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն։  

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման հետևանքով էլեկտրալարերը պոկվել ու հայտնվել են ճանապարհի մեջտեղում, պարեկային ծառայությունից էլ այդ մասին տեղեկացրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։