Լրահոս
2022-01-15
-
ՀայաստանՇուտով կլսենք, որ Ալեքսանդր Ազարյանը մեղադրվում է ինչ-ինչ հանցագործությունների մեջ. նման զարգացումների դեպքում պետք է ոտքի կանգնել. իրավապաշտպանՀայաստանում Դատավորների միության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ազարյանը. նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 139 դատավոր: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում 139 դատավորներ ունեն արժանապատվության զգացում․ «139 դատավորներ չեն ենթարկվում բռնապետիկին և չեն վախենում նրա ԱԱԾ-Ոստիկանություն-քննչական մարմիններ-Դատախազություն, քառյակից։ Սա որոշակի հույսեր է ներշնչում, որ դատական համակարգը կարող է ինչ-որ չափով դիմադրել միապետության հաստատմանը։ Բայց արդյո՞ք այս 139 դատավորները օրինակ կծառայեն մյուս, գործադիրի հրահանգները հլու-հնազանդ կատարող դատավորների համար և արդյո՞ք այս ընտրությունը կհանդուրժի բռնապետիկը։ Կարծում եմ՝ ոչ։ Ամենայն հավանականությամբ, շուտով կլսենք ՀՔԾ, ԱԱԾ կամ, իբր, հակակոռուպցիոն մարմնի հաղորդագրությունը, որ Ալեքսանդր Ազարյանը կամ նրա մերձավորները մեղադրվում են ինչ-ինչ հանցագործությունների մեջ։ Հիշենք Հրայր Թովմասյանին, Դավիթ Գրիգորյանին և Ռուբեն Վարդազարյանին։Գլխավոր դատախազ կոչեցյալը կպաշտպանի մեղադրանքը և․․․ Շատ կուզենայի սխալված լինել, բայց սրան պետք է պատրաստ լինել և նման զարգացումների դեպքում ոտքի կանգնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը»։Ավելին14:5715.01.22 -
ՀայաստանԳառնու տաճարը ներառվել է աշխարհի լավագույն հուշարձանների ցանկումԲելգիական «Le Vif Weekend» առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476թ.) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։ Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:Ավելին14:5115.01.22 -
ՀայաստանՔաղաքացին հայտնվել էր Երևանյան լճումԱյսօր՝ հունվարի 15-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հայտնվել է Երևանյան լճում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Դ․ Դ․-ին (ծնված 1986 թ.) դուրս են բերել լճից, տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:Ավելին14:3515.01.22 -
ԱրցախԱրցախի պետնախարարն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը քննարկել են Արցախի միջազգային իրավական մի շարք հարցերԱրցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այսօր՝ հունվարի 15-ին, ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Պետական նախարարը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:Ավելին14:3315.01.22 -
ՄիջազգայինԱլեք Բոլդուինն օպերատորի սպանության գործի քննության համար հանձնել է իր հեռախոսըԴերասան Ալեք Բոլդուինը, ով 2021թ․ ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել ու սպանել էր օպերատորին, հունվարի 14-ին գործի քննության շրջանակում իրավապահներին է հանձնել իր բջջային հեռախոսը, հայտնել է դերասանի փաստաբան Ահարոն Դայերը: «Ալեքն ինքնակամ հեռախոսը հանձնել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել հետաքննությունը»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ոչ մի սխալ բան չի արել: Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ էր սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չէր հաջողվել:Ավելին14:2715.01.22 -
Հայաստան«Հայ Փոստ»-ի բաժանմունքում խուլիգանություն կատարած տղամարդը հայտնաբերվել էՈստիկանության քրեական հետախույզները Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքում խուլիգանություն կատարած 39-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշվում է, որ հունվարի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի տղամարդ բաժանմունքում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոտրել է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին պատկանող գույքը և ձեռքերով հարվածներ հասցրել բաժանմունքի աշխատակցի գլխին և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 14-ին Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 39-ամյա տղամարդուն: Նա ձերբակալվել է:Ավելին14:1815.01.22 -
ՄիջազգայինԲեկում կա, բայց իրավիճակը դեռ կարգավորված չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Ղազախստանի իրավիճակի մասին«Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում մտցվել է»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: «Դեռևս գործում է արտակարգ դրության ռեժիմը հինգ շրջաններում, բայց այն աստիճանաբար կչեղարկվի», - ասել է Ստանիսլավ Զասը:Ավելին14:1615.01.22 -
ՀայաստանԵրկաթուղու վերականգման ծրագրի ղեկավար է նշանակվել Արտաշես ԹումանյանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահմանի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Աշխատանքային խմբի ղեկավարը վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն է: Վերջինս եռամսյա պարբերականությամբ Փաշինյանին պիտի ներկայացնի տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ:Ավելին14:0715.01.22 -
ՀայաստանԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները․ Արմեն ԴարբինյանՌուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրում է. «ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները. Հաշվի առնելով հանրության անհանգստությունը իմ ֆիզիկական անվտանգության վերաբերյալ գրառմանս առիթով, հարկ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումը. Իրադարձությունների ընթացքը կարող է ակտիվացնել հակառուսական ուժերին և դրդել նրանց ինչ-ինչ գործողությունների՝ մեղքը բարդելով ռուսների վրա: Ուզում եմ, որ այդ ուժերը որևէ պատրանք չունենան՝ իմ աշխարհաքաղաքական կողմնորոշումերի վերաբերյալ. եղել և մնում եմ Ռուսաստանի հետ իրապես դաշնային և եղբայրական հարաբերությունների զարգացման կողմնակիցը՝ սակայն հայ ժողովրդի իրական շահերի և պետության առաջնահերթությունների գերակայությամբ: Ցավում եմ, որ Հայաստանյան նախկին թե ներկա իշխանությունները՝ կամ լեգիտիմության, կամ էլ փորձառության պակասի պատճառով ունակ չեն եղել և չեն մեր իրական շահերը ներկայացնելու և պաշտպանելու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք առաջիկայում լրացնելու ենք այդ բացը: Նաև նկատեցի ներհայաստանյան քաղաքական քյանդրբազների և նրանց սպասարկող ծախու լրատվամիջոցների (օրինակ ՝ Հայելի ակումբ) ակտիվությունը իրավիճակի շուրջ: Զգուշացնում եմ սրանց. չփորձեք և չհամարձակվեք, ամեն ինչ վերահսկվում է իմ կողմից»:Ավելին14:0215.01.22 -
ՄիջազգայինԼուկաշենկոն համոզված է՝ ՀԱՊԿ ձեռնարկած միջոցների շնորհիվ Ղազախստանում կանխվեց գունավոր հեղափոխությունըՂազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում ձեռնարկված միջոցառումները արդյունավետ խոչընդոտ դարձան հերթական գունավոր հեղափոխության ճանապարհին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ: «Ձեր առաքելության հաջողությունը կարելի է գնահատել որպես արյդունավետ մեխանիզմի գործադրում այսպես կոչված գունավոր հեղափոխությունների դեմ պայքարում»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Ղազախստանի առաջ ծառացած սպառնալիքները ընդհանուր են հետխորհրդային երկրների համար: «Մենք հասկանում ենք, որ մեզ համար եղբայրական հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններն անկախ պետությունների ներքին գործերին խառնվելուն ուղղված հերթական արտաքին միջամտության փորձն էր,- նշել է Լուկաշենկոն,- Ղազախստանը բախվել է պատրաստված ահաբեկչական խմբերի ռազմական ագրեսիայի հետ»։Ավելին13:5415.01.22 -
ՀայաստանԻմ դեմքը, երբ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները ծաղրում են. ՔերոբյանՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է իրեն քննադատողներին: Նա նախորդ տարի կանխատեսել էր 10 տոկոս երկնիշ աճ: «Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար» ։) Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։ Օրեր առաջ էլ բազմաթիվ քննարկումների առիթ դարձած հայտարարություն էր արել նախարարը, ասելով, որ ճանապարհային խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են:Ավելին13:4615.01.22 -
ՀայաստանԲքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղինԲքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղի. ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է: Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:Ավելին13:4515.01.22 -
ՀայաստանԳյուղապետի տղեն հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ․ վթար՝ ԱրարատումԱյսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 040 II 04 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Շամշյանը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի նախկին գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, որին և նրա հետ գտնվող ևս 1 հոգու բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասոել են. «Լսեցինք, որ վթար է էղել, մեկ էլ էն տեսանք, որ Նիվայի միջից գյուղապետի տղեն դուրս էկավ, հարձակվեց ոստիկանների վրա, թե՝ դուք էդքան կա՞ք, որ էկել եք մեր գյուղ, հերիք չի, մի հատ էլ ուզում եք պապայիս տանեք։ Ձեզ ո՞վ ա թույլատրել հորս հետևից գաք ու էդքան կա՞ք, որ հորս տանեք քաղմաս»։ Ֆոտոլրագրողի հարցին, իսկ գուցե ձեզ թվացե՞լ է, որ նախկին գյուղապետի տղան է եղել, նրանք ասում էին. «Հո մենք ուղեղից կախ չե՞նք։ Ի՞նչ ա, չե՞նք ճանաչում մեր նախկին գյուղապետի տղուն»։Ավելին13:3715.01.22 -
ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՌուսաստանԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան, հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան: «Ամենայն հավանականությամբ, փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է. Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:Ավելին13:3015.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 2402 մարդՂազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 2402 մարդ, առգրավվել է 79 միավոր ատրճանակ և 3976 զինամթերք»,- ասել են իրավապահ մարմիններից: Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:Ավելին13:2115.01.22 -
ՀայաստանԱպօրինի ծառահատման դեպք է բացահայտվելՈստիկանության Տաշիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառեր է հատել։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Պարզվել է` 2021 թվականի նոյեմբերին գյուղի հարակից դաշտից 16 ուռենի էր ապօրինի հատել և փայտանյութը տեղափոխել տուն։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Քննությունը շարունակվում է:Ավելին13:1915.01.22 -
ՀայաստանՀայաստան-Թուրքիա մոսկովյան հանդիպումը ողջունում են ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ըՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը քաջալերում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը: Հայ-թուրքական երկխոսությունը ջերմորեն ողջունում է նաև ԱՄՆ-ը:Ավելին13:1515.01.22 -
ԱրցախԱյսօր մեր ունեցած երկրի «տերը» պատերազմի կողքով անցածներն են․ Սենոր ՀասրաթյանՊատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ գրել է Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը․ «Պատերազմը զոհեր ու ավեր բերելով, տակավին շատ ու շատ հայերի գիտակցության մեջ մնաց որպես անցողիկ և ոչինչ չասող առօրեական հիշողություն... Այդ հիշողության կրողներն այն մարդիկ են, ովքեր, ինչպես նախքան պատերևազմը, այնպես էլ պատերազմի օրերին և հետո Երկրին ու կյանքին նայել ու նայում են իրենց պատկերացրած խաղաղության պատուհանից... Նրանք այդպես էլ պատերազմի իրողություններին մնացին անհաղորդ, որովհետև շնորհիվ սեփական ճարպկության, երբ տղաները հանուն Հայրենիքի զոհաբերում էին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նմաններն ամեն ինչ անում էին անցնելու պատերազմի կողքով... Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը, այլ ոչ թե նրանցը, ովքեր հավատալով խաղաղությանը, գերադասում են ապրել պարտված... Հ.գ.- Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ...»,- գրել է նա։Ավելին13:0515.01.22 -
ՀայաստանՊաշտպանության նախարարն ամուսնանում է. «Aravot.am»Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։Ավելին13:0015.01.22 -
ՀայաստանԵթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ դանդաղ վերանալ. ԱբովյանԿարճ ասած, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները, գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հայ և թուրք հատուկ բանագնացների երեկվա հանդիպմանը: «Երեկ մեկ ու կես ժամանոց թուրք-հայկական շինծու «մերձեցմանը» նվիրված առաջին հանդիպումը ավարտվեց թուրքերի և հայերի դիվանագիտական «պաչպռոշտիներով»։ Թե՛ թուրքական, թե՛ հայկական ԱԳՆ-ների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ հանդիպումը անցավ դրական մթնոլորտում։ Ի՞նչ է նշանակում «դրական մթնոլորտ», այդպես էլ պարզ չի, հատկապես, որ թուրքերը հանդիպումից առաջ բազմաթիվ անգամ, այս կամ այլ դիվանագիտական և քաղաքական խողովակներով, հնչեցնում էին մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց փաստացի պետք է հրաժարվի պետական և ազգային հիմնարար սկզբունքներից, որոնք հանդիսանում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ համակարգի ֆունդամենտը։ Կարճ ասած՝ թուրքերը մեզ առաջարկում էին (և համոզված եմ, որ շարունակում են պնդել) իսպառ հրաժարվել ինքնությունից, հիշողությունից և անվտանգությունից՝ թողնելով մեր «ապագան» թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցողությանը։ Այստեղ կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում, սակայն այս պարագայում դա ունի որոշիչ նշանակություն։ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դիտարկում են միմիայն իրենց վերջնանպատակի կոնտեքստում, այսինքն՝ Հայաստանի տարածքով՝ ցամաքով, միավորման և տարածաշրջանում այս կամ այլ ձևաչափով հայերի գործոնի չեզոքացման։ Այստեղ թուրքերի և ադրբեջանցիների դերակատարությունը հստակ կիսված է իրենց միջև, այսինքն՝ իրենք խաղում են փաշինյանական իշխանությունների հետ (իսկ միգուցե ամբողջ հայ հասարակության հետ) «բարի և չար ոստիկանի» դերերը։ Ադրբեջանը «չար ոստիկանն» է, որը մշտապես սպառնում է, սպանում է, վախեցնում է մեզ և պահում է հայ հասարակությանը մշտական լարվածության մեջ։ Թուրքերը դա «բարի ոստիկաններն» են, որոնք միգուցե ԱՌԱՅԺՄ ուղղակի մեզ չեն ոչնչացնում (իհարկե բացի Արցախյան 44-օրյա պատերազմից) և առաջարկում են ավելի փափուկ տարբերակներ մեզ ինքնաոչնչացվելու համար։ Կարճ ասաց, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։ Յուրաքանչյուր դեպքում, այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակապետական և ապազգային իշխանությունները ամեն դեպքում տանում եմ մեզ դեպի իսպառ ոչնչացում․ դանդաղ դա կլինի, թե՝ արագ, ընդհանրապես կապ չունի։ Հ․Գ․ Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի մեկնարկ տվեց Երասխ-Ադրբեջան և Մեղրի-Ադրբեջան երկաթգծի հայկական հատվածի վերականգնման գործընթացին։ Ինչպես կասեր դասականը․ -Совпадение?...не думаю.»,- գրել է նա:Ավելին12:5215.01.22