Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:04
15.01.22
104

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին  երկխոսությունը, այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը: