Լրահոս

2022-01-15
  • Հայաստան
    Հայաստանը՝ թուրքական ծուղակում, կամ «բանակցություններ՝ առանց նախապայմանների»
    ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը քաջալերում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու Թուրքիայի և Հայաստանի պատրաստակամությունը: Հայ-թուրքական երկխոսությունը ջերմորեն ողջունում է նաև ԱՄՆ-ը:
    19:33
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սպես կպահե՞ն երկիրը». դաժանաբար ծեծված փոխգնդապետի ծնողները դատավճռի հետ չեն հաշտվում
    Փոխգնդապետ Արա Մխիթարյանին մոտ երկու տարի առաջ դաժանաբար ծեծելու գործով Հարություն Գրիգորյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը զայրացրել է Մխիթարյանի ծնողներին:
    19:16
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են Ղազախստանը
    Բոլոր 10 ինքնաթիռները` ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով ժամանել են Ղազախստանից Իվանովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Օդանավակայանում վերջին ինքնաթիռի վայրէջքից հետո հանդիսավոր միջոցառում է անցկացվել ռուս դեսանտայինների համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարել են բոլոր առաջադրանքները։ Հանդիսավոր միտինգի ավարտին անձնակազմն՝ իր տեխնիկայով, ժամանել է մշտական ​​տեղակայման վայրեր։
    17:38
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Beeline»–ի բաժանորդները զրկվել են ինտերնետից. հայտնի է պատճառը
    Միաժամանակ, «Beeline»–ը վստահեցնում է` Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Ընկերությունն իր բաժանորդների ներողամտությունն է հայցում։
    17:27
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: «Վազ 2121»-ի կողմից Ոստիկանության ծառայողական ավտոմեքենային հարվածելու արդյունքում ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, որի ընթացքում «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
    17:25
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    20-22 տարեկան տղայի դի է հայտնաբերվել Կիևյան կամրջի տակ
    Առավոտյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով տղան ինքնասպան է եղել: Դեպքի վայրում աշխատում է քննչական բաժնի խումբը։
    17:18
    15.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայերն առաջատար են Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների մեջ
    2021թ. 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Առաջատար են Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի քաղաքացիները:
    17:00
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Քերոբյանը մաթեմատիկայի մրցույթում 175 տեղից զբաղեցրել է 163-րդը
    Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը տեղեկացնում է, որ գտել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի մասնակից Վահան Քերոբյանի գրանցած արդյունքները, որոնք տպավորիչ չեն։ «Գտել եմ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքները, որտեղ մեր Քերոբյան-Պերելմանը... այսպես ասած չի փայլում։ 175 հայ մասնակիցներից այդ տղան արդյունավետության ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 163-րդ տեղը։ Լուծված խնդիրների քանակով՝ 171-րդ տեղ, 3 լուծված խնդիր։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցրել է Վահե Փոլադյանը՝ 34 խնդիր։ Բացարձակ մեծությամբ՝ 339։ Համեմատության համար առաջին տեղն է զբաղեցրել Ներսես Սրապիոնյանը՝ 511։ Տոկոսով՝ 17,96%։ Համեմատության համար առաջին տեղը զբաղեցնում է Արթուր Բարխուդարյանը՝ 93,45%։ Եթե այդպես է, կարող էիք այս տղաներին հրավիրել վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնների»,- գրել է Ադիբեկյանն ու հրապարակել աղյուսակը։ Հավելենք, որ Ադիբեկյանն այս գրառումն արել է Վահան Քերոբյանի հրապարակումից հետո, որին կից նա նաև լուսանկար էր հրապարակել։
    17:00
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 13 տարեկան երեխային
    Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է քննություն:
    16:54
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
    Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
    16:48
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիքում բուք է. ոստիկանության մեքենան արգելափակվել է ձյան մեջ
    Սյունիքում այս պահին բուք է։ Ոստիկանությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության մեքենան մնացել ճանապարհի մեջտեղը։ Որքան էլ փորձում են մեքենան հրել և հանել ճանապարհից, բքի պատճառով այնքան էլ չի ստացվում։
    16:26
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Որքա՞ն ավելի կվճարենք այս տարեսկզբին նախորդ տարվա համեմատ․ «Yerevan.today»
    «Yerevan.today»-ը պարզել է, թե նոր տարում որքան ավել գումար պիտի վճարի քաղաքացին սնունդ գնելիս ու կոմունալներ մուծելիս․ «2022 թվականը սկսեցինք նոր թանկացումներով: Նախորդ տարվա ապրանքների շարունակվող գնաճին տարեսկզբից ավելացան նաև ծառայությունների թանկացումները: Այսպես․ հունվարի մեկից ջուրը թանկացավ 20 դրամով` 180 դրամից դառնալով 200 դրամ, իսկ փետրվարից էլ հոսանքը կթանկանա միջինը 4.7 դրամով: Ամսական մինչև 200 կՎՏժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 46.48 դրամ, իսկ 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչները 44.98 դրամի փոխարեն կվճարեն 48.48 դրամ: Թեև կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարի, ասում է, որ մարդիկ չնայած գնաճին ավելի լավ են ապրում, քան նախորդ տարիներին, առաջարկում ենք այդ թեզը ստուգել պարզ հաշվարկով: Նախ ներկայացնենք ապրանքների գնաճը, պաշտոնական թվերով, հետո նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ անձի դեպքում մեկ ամսվա համար և ցույց տանք տարբերությունը: Նշենք, որ վիճակագրական կոմիտեն այսօր ներկայացրել է 2021 թվականի դեկտեմբերի գների փոփոխությունը նախորդ դեկտեմբերի համեմատ, բայց քանի որ նոյեմբեր ամիսն առավել ամբողջական է և ըստ ապրանքատեսակների է ներկայացված, մենք կվերցենենք նոյեմբեր ամսվա ցուցանիշները: ՍԻնչպես տեսնում է, չկա ապրանքատեսակ, որ գնաճ չի ունեցել։ Հիմա ներկայացնենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021 թվականի տարեսկզբին՝ զուգահեռ նաև նշելով, թե այս տարեսզկբին որքան ավելացում է տեղի ունեցել: Ներկայացվում է 1 շնչի օրական սպառման նորման և 1ամսվա մեջ այդ նորման ապահովելու համար անհրաժեշտ գումարը: Ինչպես տեսնում ենք`պարենային զամբյուղը նախորդ տարեսկզբին արժեցել է մոտ 27 700 դրամ՝ 1 հոգուն ընկնող հաշվարկով, հիմա այն շուրջ 6900 դրամով ավելին է: Բայց նշենք, որ մենք ներառել ենք սննդի միայն առաջնային ապրանքները․ պարզ է, որ սա խիստ սահմանափակ ցուցակ է և՛ մթերքների քանակով և՛ զանգվածով: Իսկ ամենակարևորն է՝թանկացել են նաև ծառայությունների գները, հագուստի և կոշիկի գները (ըստ պաշտոնական տվյալների՝ 12.1 տոկոս): Եթե, օրինակ, վերցնենք չորս անձից բաղկացած ընտանիքը, ապա նրանց ծախսը միայն պարենային նվազագույն զամբյուղի մասով ավելացել է մոտ 28 հազար դրամով: Պետք է ավելացնենք նաև, որ եթե նախորդ տարի այդ ընտանիքը սպառում էր մոտ 200 ԿՎտ/ժ հոսանք և վճարում՝ 8990 դրամ, ապա հիմա արդեն կվճարի 9300 դրամ, իսկ եթե սպառում էր մոտ 20 խորանարդ մետր ջուր և վճարում 3600 դրամ, ապա հիմա կվճարի 4000 դրամ: Կոմունալ ծառայություններից կարելի է ասել չի փոխվել միայն գազի սակագինը, թեև թանկացման մասին պարբերաբար խոսվում է: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը արդեն լրատվամիջոցներին հայտնել է, որ նախադրյալներ կան, որ ապրիլի 1-ից էլ գազը կթանկանա: Այս պահին այն մեկ խորանարդ մետրի համար կազմում է 139 դրամ: Ստացվում է, եթե ընտանիքը միջինը ամսական սպառի մոտ 100 խորանարդ մետր, ապա կվճարի 13 900 դրամ: Սակայն նկատենք, ձմռան ամիսներին երբ անհրաժեշտություն է լինում ջեռուցման և այլն, ավելի շատ ենք սպառում, թե հոսանքը, թե գազը: Անշարժ գույքի հարկի դրույքաչափեր ևս այս կառավարությունը փոխեց, ավելացրեց: Հիմա այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Ըստ այդմ կտրուկ բարձրացել են Երևանի կետրոնի բնակարանների գույքահարկերը: Եթե օրինակ բնակարանի շուկայական արժեքը մոտավորապես գնահատվում է 50 հազար ԱՄՆ դոլար, ապա այս տարի բնակիչը կվճարի 6000 դրամ, մյուս տարի 7000, հետո`10 հազար և այդպես շարունակ: Սրանից բացի, իհարկե, կան նաև այլ կոմունալ վճարումներ, օրինակ աղբահանության գումարը: Յուրաքանչյուր բնակչի համար ամսական այն կազմում է 200 դրամ, ստացվում է` չորս անձից բաղկացած ընտանիքը կվճարի ամսական 800 դրամ, տարեկան՝ 9600: Եթե ներառենք նաև ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի գումարը, դա էլ մոտավորապես կկազմի 5000 դրամ: Ի՞նչ ստացանք արդյունքում: Այսպես, չորս անձից բաղկացած ընտանիքը մինիմալ հաշվարկներով սնունդի համար ամիսը պետք է ծախսի շուրջ 138 հազար դրամ, կոմունալ վճարների համար մոտավորապես 34 հազար դրամ, ընդհանուրը` 172 հազար դրամ: Սա միայն մինիմալ կենցաղային պայմանների համար արված հաշվարկ է, բայց դե բացի սնունդից անհրաժեշտ են նաև հագուստ, առողջապահական, տրանսպորտային ծառայություններ, որոնք նույնպես պարտադիր են: Եթե նորից դիտարկենք մեր բերված չորս անձից բաղկացած միջին ընտանիքը, որի միջին եկամուտը ամիսը կազմում է, ասենք՝ 150 հազար դրամ, ապա միայն սոված չմնալու համար պետք է նաև 20 հազար դրամ պարտք վերցնի, այն պայմանով, որ միևնույնն է, ոչ մի տեղ չի գնա տրանսպորտով, հագուստ ու կոշիկ չի գնի և այլ ծառայություններից ու ապրանքներից չի օգտվի: Թե ինչքանով են ավելացել մարդկանց եկամուտները, այս իշխանությունների աշխատանքի արդյունքում և թե ինչպես է հաջողվելու հաղթահարել այս գնաճը, կարծում ենք ամեն ընտանիք իր հաշվարկներով շուտով կտեսնի, իսկ մենք ներակայացրեցինք թե ինչ է սպասվում մոտավոր»։
    16:14
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    1 օրում կորոնավիրուսով վարակման 12 000-ից ավել դեպք է գրանցվել Ղազախստանում
    Ղազախստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 381 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1մլն 36 հազար 385-ի:
    16:00
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը. Արթուր Ղազինյան
    Տարատեսակ դատարկ ու անմիտ «սենսացիաների» միջոցով մեզ կրկին շեղում են շատ վտանգավոր գործընթացներից, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը․ «Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվում, որի արդյունքում ստիպված ենք լինելու ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռանալ Արցախի մասին: Կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որի արդյունքում մեզ կրկին ստիպելու են հրաժարվել 1915թ-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական պահանջից և պատմական Հայաստանի վերականգնման բոլոր ազգային նպատակներից: Մենք, այս գոյաբանական խնդիրները թողած, ազգովի քննարկում ենք Հիսուսի արձանի բարձրությունը, մաթեմատիկայի օլիմպիադայում հաղթելու դատարկ դեմքը, իշխանավորների հարսանիքի հյուրերի թիվն ու քեֆի մասշտաբը: Էլ ի՞նչ պետք է լինի մեր հետ կամ էլ ի՞նչ աղետ պետք է գա մեր գլխին, որ հասկանանք մեզ սպառնացող իրական վտանգը, կարողանանք տարանջատել կարևորը հիմարությունից, բովանդակայինը՝ դատարկությունից: Չե՜նք լրջանում, չե՜նք սթափվում, ու արդյունքում պարտվում ենք ու կորցնում․․․»:
    15:50
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ում համերգի ժամանակ հրաձգության հետևանքով վիրավորվել է 6 մարդ
    Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում համերգի ժամանակ հրաձգության հետեւանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել են քաղաքի ոստիկանության վարչությունից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ 6 տուժած տեղափոխվել է տեղի հիվանդանոց։
    15:38
    15.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Բեն Ալիի հրաժարականից 11 տարի անց Թունիսում նորից պահանջում են նախագահի հրաժարական
    Թունիսում ցուցարարները վանկարկել են ուժի կիրառումը դատապարտող կարգախոսներ և նախագահի հրաժարականը պահանջող գրություններով պաստառներ բարձրացրել:
    15:33
    15.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար
    ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն: Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով: «2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն:
    15:12
    15.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բրիտանացի պատգամավորը ՀՀ-ին վերաբերող նախաձեռնություններում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել
    Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը տեսազրույց է ունեցել բրիտանական խորհրդարանում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամ, Լեյբորիստական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր Ֆերիլ Քլարկի հետ։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, Ֆերիլ Քլարկը վստահություն է հայտնել, որ նրա նշանակմամբ երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պառլամենտական մակարդակով, զգալիորեն կաշխուժանան։ Դեսպան Ներսեսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ֆերիլ Քլարկին այս ողջ ժամանակահատվածում հայանպաստ նախաձեռնություններին աջակցելու համար։ Դեսպանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ է տանելու մի շարք ուղղություններով եւ այդ տեսանկյունից անգնահատելի է լինելու ՄԹ խորհրդարանում մեր բարեկամների օժանդակությունը։ Նշելով, որ իրեն համարում է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ, Ֆերիլ Քլարկն ասել է՝ պատրաստ է հնարավորինս ներգրավված լինել Հայաստանին վերաբերող տարբեր նախաձեռնություններում:
    15:04
    15.01.22
    Ավելին