Լրահոս
Առողջապահական
11:58
15.01.22
99

Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ

Img default alt hy

Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ 139 հազար 853 դեպք: 

Արգենտինայի առողջապահության նախարարությունն է հայտնել տեղեկությունը և հավելել, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 6 մլն 932 հազար 972 դեպք:

24 ժամվա ընթացքում վիրուսից մահացել է 96 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 117 հազար 901-ի: