Լրահոս
Տարածաշրջան
11:53
15.01.22
91

2021թ․ ՌԴ քաղաքացիություն հիմնականում ստացել են ԱՊՀ երկրների քաղաքացիները

Img default alt hy

Նախորդ տարի ամենաշատը ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։

«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 563 000 մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստացել: 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,-ասել են ՆԳՆ-ից:

Գերատեսչությունից տեղեկացրել են՝ 2021թ․ 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետն, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում ՝ 950 մարդ, 2019թ․՝ շուրջ 730 մարդ: