Լրահոս

2022-01-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոլերի համար սահմանափակումը չի գործում․ Ավանեսյան
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ ժամանցի վայրերում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան տրանսպորտում ու խանութներում։ Նա այս մասին հայտնել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը հարցրեց` ինչպես է ստացվում, որ մարդիկ առանց որևէ արգելքի մուտք են գործում մոլեր, սակայն սննդի կետերից օգտվելու համար QR կոդ է պահանջվում կամ առնվազն 72 ժամվա բացասական թեստի պատասխան։ «Մոլերը, սննդի խանութների և առևտրի կենտրոնների համար սահմանափակումը չի գործում, որովհետև մենք սկզբունք ենք վերցրել հնարավորինս անհրաժեշտ ծառայությունների նկատմամբ դեռևս չկիրառել այս սահմանափակումները։ Սահմանափակումները կիրառում ենք ժամանցի վայրերի, հանրային սննդի կետերի վրա, որովհետև այստեղ վարակման հնարավորությունը շատ ավելի բարձր է, առաջնորդվում ենք նաև այդ մտահոգությամբ»,- պատասխանեց նախարարը։
    14:47
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները։ Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի։ Հանրապետության նախագահը վիրտուալ երևույթ չէ։ Նա պետական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող է, ով ունի նստավայր և իր գործառույթները պետք է կատարի պատշաճ եղանակով, իր նստավայրից։ Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից»։
    14:39
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով․ Արտակ Զաքարյան
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է՝ ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: «Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:  Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը:  Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:  Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»:
    14:27
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՊՀ-ն հարկեր չի վճարում, գուցե այդ փողով Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել․ Գևորգ Էմին-Տերյան
    ԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրում է, որ ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել. «ԵՊՀ֊ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։ Օրինակ` նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։ Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանը ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30-ին, ինչը օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16֊ին։ Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանը այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։ Գուցե ԵՊՀ֊ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց»։
    14:12
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կառաջադրի՞ ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու. «Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշել
    Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Օհանյանը նկատել է, որ նախագահը հրաժարական է տվել Հայաստանի և Արցախի համար բավականին բարդ ռազմաքաղական իրավիճակում:
    13:59
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Եթե մեղավոր չէր, խի՞ հրաժարական տվեց». քաղաքացիներն արձագանքում են նախագահի հրաժարականին
    Արմեն Սարգսյանի հրաժարականի լուրը մեր քաղաքացիների մի մասի սրտով չէ, որովհետև կարծում են՝ խելացի մարդ է, մյուսների սրտով է՝ ասում են՝ չեն վստահում նրան:
    13:55
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    3-րդ հարկից ցած նետված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
    Երեւանում հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել են թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։ «Աղջկա մոտ դրական դինամիկա չի նկատվում։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք»,- նշել են հիվանդանոցից։ Ավելի վաղ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Արաբկիրի ոստիկաններն ու Երեւանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է։
    13:39
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայկ Չոբանյանը պաշտոն է ստացել
    Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է ԱՏՁՄ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն եւ վաղը նա ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ հանդես է գալու համատեղ ասուլիով, որտեղ ներկայացվելու է ԱՏՁՄ վարչության որոշումը նրան՝ տնօրեն նշանակելու մասին։  2021 ապրիլի 2-ին Հայկ Չոբանյանը նշանակվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եւ պաշտոնավարեց մինչեւ օգոստոս ամիսը։ Թե ինչն էր պատճառը, որ ընտրություններից հետո կազմավորվող կառավարության կազում նա չընդգրկվեց, պարզ չէ։ Նրա փոխարեն նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Նոր կառավարության կազմավորումից հետո՝ օգոստոսին տված հարցազրույցներից մեկում Հայկ Չոբանյանն ասել էր, որ ինքը շուտով առաջարկություն կստանա եւ կլինի կառավարության կազմում, սակայն ամիսներն անցնում էին՝ նա առաջարկ չէր ստանում։  «Hraparak.am»-ը գրում է, որ Չոբանյանը նշանակվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ-UATE) գործադիր տնօրեն։ Միության կայքում գրված է․ ԱՏՁՄ-ն 20 տարուց ավելի Հայաստանում գործող բիզնես միություն է, որը միավորում է 100-ից ավել ՏՏ եւ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։ «Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների եւ Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական եւ կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով»: Նրա երկարամյա նախկին տնօրենը՝ Կարեն Վարդանյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, մահացավ 2020 թվականին։ Ապա տնօրեն նշանակվեց Ռաֆֆի Քասարջյանը։ 
    13:28
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի քաղաքապետին էլ է հետաքրքրում` ինչու նոր ավտոբուսները չեն շահագործվում
    Երևանի քաղաքապետարանում աշխատանքային նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ Հայաստան ներմուծված 211 նոր ավտոբուսների մի մասի տեխնիկական սպասարկման հարցերն առաջիկայում կլուծվեն, և ևս մեկ խմբաքանակ կհանձնվի շահագործման, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ Նա այդ մասին խոսեց, երբ քաղաքապետը հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ չեն շահագործվում նոր ավտոբուսները։ «Մենք ձեռք են բերել 211 ավտոբուս, բայց երբ քաղաքում շրջում ենք, տեսնում ենք, որ տարբեր կանգառներում կուտակված մարդիկ կան։ Տրամաբանություն չկա։ Ձեռք են բերել ավտոբուսներ, բայց չենք շահագործում, դա նորմալ չէ»,- ասաց քաղաքապետը։ Թարփոշյանը վստահեցրեց, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում նոր ավտոբուսների տեխնիկական սպասարկման հարցերը կլուծվեն։ «Մենք առաջին փուլով շահագործման մեջ գտնվող 63 նոր «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների տեխնիկական պայմանների սպասարկումը մեր գործընկերոջ հետ ավարտել ենք, հաջորդիվ ձեր հանձնարարականով, որ պահից սկսենք, այդ փուլը 10-15 օրվա ընթացքում կավարտենք»,- ասաց նա։
    13:23
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից կգործի Բաքու-Շուշի-Բաքու երթուղին
    Այսօրվանից Բաքվից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ, գրում է «ՏԱՍՍ»-ը․ «Այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Այս ուղղություններով ուղևորություններ կիրականացվեն շաբաթական երկու անգամ»։ 2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
    13:02
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ջաբրայիլից հայտնաբերվել և տարհանվել է 1 աճյուն
    2022 թվականի հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 597 զանգ:Այս մասին տեղեկացանք Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջից։ Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Ոչ ոք չի տուժել: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումներն իրականացնելու համար, փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 1 ձեռքի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 3, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 11 կանչերի: Ձյան առատ տեղումներով պայմանավորված ԱԻ պետական ծառայության անձնակազմը ուժեղացված ծառայություն է իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում՝ դպրոցամերձ տարածքներում ապահովել երեխաների անվտանգ տեղաշարժը, անհրաժեշտության դեպքում էլ միջպետական ճանապարհահատվածներում կատարել քարշակման աշխատանքներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
    12:56
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում պարեկներն իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա
    Հունվարի 22–ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը: Պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին: Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր: Շամշյանը հայտնում է, որ ամենավերին էշելոններից փորձել են պարեկների վրա ազդել, որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն:
    12:49
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գուցե կան նոր փաստաթղթեր, որից նախագահը խուսափում է․ Սեյրան Օհանյան
    Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ՝ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում,- ասաց Օհանյանը։ Նրա խոսքով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին երեք տարվա անգործությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նա լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել։ «Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել» ,- ասաց Օհանյանը։
    12:45
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանագծումն ու սահմանազատումը շատ բարդ պրոցես է․ ՄԻՊ-ի թեկնածու
    Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը: «Սահմանագծումն ու սահմանազատումը բացի այն, որ շատ բարդ պրոցես է (նաև քաղաքական բաղադրիչով), բայց դրա հիմքում դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,- ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող գործընթացներում և ընդգծեց, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի այդ խնդիրները հասցեագրեն:
    12:17
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ժուռնալիստների միության համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին
    Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հերթական համագումարը տեղի կունենա հունվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ): «ՀԺՄ անդամներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Միջոցառումը բաց է լուսաբանման համար: Համագումարը լուսաբանել ցանկացող լրագրողները ներկայանան լրատվամիջոցը ներկայացնող անվանաքարտերով և անձը հաստատող փաստաթղթերով»:
    12:06
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարորդը կաշառք է առաջարկել պարեկին․ ոստիկանություն
    Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում, տեղեկացնում է Ոստիկանությունը: Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
    12:03
    24.01.22
    Ավելին