Լրահոս

2022-01-24
  • Հայաստան
    Թուրքիան պատրաստվում է հաջորդ հանդիպումը կազմակերպել՝ «3+3» ձևաչափով
    Թուրքիան պատրաստվում է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը կազմակերպել: Այս մտադրության մասին Էրդողանը հայտնել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
    17:25
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քննչական կոմիտեում նոր նշանակում է եղել
    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Ռուբենի Կիրակոսյանը 2022 թվականի հունվարի 24-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
    17:20
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման դիվանագիտական պաս՝ Նիկոլին
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն էր ընձեռվել ստեղծել իր անկախ պետությունը, բայց մենք չարժևորեցինք անկախ պետության գոյության հիմնական իմաստը։ Այո՜, բայց նաև հենց ձեզ էր մեծագույն հնարավորություն տրվել այս բարդ ժամանակում ստանձնել համազգային համախմբողի և ճգնաժամային առաջնորդի դերը․ չարեցիք, չկարողացաք, չուզեցիք։ Մենք ենք մեր սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը: Այո՜, և դուք էլ ձեր մեղքի ծանր բաժինն ունեք մեր պարտությունների մեջ։ Նա դադարել է հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Այո՜, շատերն են դադարել․․․ և մեր երազանքների փոշիացման բաժնեկից և պատասխանատու եք նաև դուք։ Պարտավոր էի անել ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումն ու բացասական հետևանքները։ Այո՜, և ինչո՞ւ չարեցիք․․․ Գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները: Այո՜, որոշ, բայց ոչ բոլոր, և ինչո՞ւ էիք լռում այսքան ժամանակ՝ չբարձրաձայնելով մյուս խնդիրների մասին։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Այո՜, և ինչո՞ւ չասել ողջ ճշմարտությունը․ ինչո՞ւ և ով՞ է մեղավոր, ի՞նչ անել։ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ սպառնացող վտանգ։ Այո՜, եթե դառնում ես երկրի հակասահմանադրական ընթացքի և պետականության կորստի սոսկ դիտորդն ու վավերագիրը։ Անհրաժեշտ են գործողություններ, այլապես կհայտնվենք պատմության լուսանցքում: Այո՜, ավելի քան ծանր են մեզ ուղղված սպառնալիքները։ Պետք է չկորցնել կազմակերպված ազգ լինելու վերջին հնարավորությունը։ Միասին հնարավոր է․․․ Իսկ իրականում՝ փախուստ և զրո պետական-ազգային պատասխանատվություն, թեև տեքստը լավն է․․․ հ․գ․ Նաև Սահմանադրական փոփոխությունների հիմնավորման դիվանագիտական պաս նիկոլին․․․իսկ կարևորը ոչ թե թուղթն է, այլ քաղաքական կամքը, ազգային-պետական մտածողությունն ու երկիր կառուցելու տեսլականը․․․թևակոխում ենք նոր՝ պատասխանատու և շրջադարձային փուլ․․․
    17:13
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սարգսյանի և Փաշինյանի հարաբերությունները երբեք մտերիմ ու վստահելի չեն եղել․ «Կոմերսանտ»
    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել` քննադատելով երկրի սահմանադրությունը, որը նրան իր պաշտոնում իրական լիազորություններ չի տալիս։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ նկատելով, որ նրա հեռանալով երկրում չի մնում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որն անհավատարիմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշանակվել է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ։ «Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլին և պետք է պաշտոնավարեր ևս երեք տարի, հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա իր որոշումը բացատրել է պետության ղեկավարի չափազանց սուղ լիազորություններով։
    17:13
    24.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը հսկայական ուժեր է կենտրոնացնում շփման գծում․ Պեսկով
    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու շահերը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
    16:58
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը․ Թաթոյան
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, որ հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս․ «Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը (շուրջ 150 էջ) ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ: Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ: ‼ Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից: Հիմնական խնդիրները՝ ❌ Հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն: ❌ Հոգեբուժական կազմակերպությունների տարբերակված գերատեսչական ենթակայությունը խոչընդոտ է միասնական քաղաքականության համար: Այս մասին նշել եմ դեռ 2018 թվականի զեկույցում։ Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում: Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն: Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։ ❌ Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։ ❌Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ: Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում: Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ: ❌ Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը: Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները: Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում: Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում: Շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման: Ոչ մի հոգեբուժարանում, մենք գտնում ենք, որ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցի զուգակցումը չի հիմնավորվել: Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները: 2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում: Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ: Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է: Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին: Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով: Կանխարգելման ազգային մեխանիզմն արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի հետ կապված: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը: Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ: Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով: Մեր ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը: Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ: Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր: Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ) ։ ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք: Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է: Շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ: 2021 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ: Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ: Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ: Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը: Խմելու ջրի, լոգանքի և լվացքի կազմակերպման հարցում ևս առկա են խնդիրներ։ Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ: Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է: Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ պետք է ստեղծել հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների պատշաճ պայմաններ և բարձրացնել աշխատավարձերը, զարգացնել սոցիալական երաշխիքները: Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են: Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ: Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։
    16:49
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ թեկնածուն ընտրվեց՝ միայն ՔՊ-ական պատգամավորների ձայներով
    ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։
    16:47
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը
    N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 21-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը, անձնակազմին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցումներ տվել մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ։
    16:39
    24.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ո՞րն է Վաղո՛, քո հայրենիքը». Աննա Գրիգորյանը՝ Վաղարշակ Հակոբյանին
    «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանին հորդորել է՝ չխոսել նախկինների օրոք փորված խրամատներից հատկապես այն դեպքում, երբ ինքը չի ծառայել բանակում:
    16:38
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար․ «Yerevan.today»
    «Yerevan.today»-ը գրում է․ «Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել: ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, սակայն, հետաքրքիր փաստեր պարզվեցին: Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեր մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը: Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ, աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում: Դրանից հետո, իհարկե, ամբողջ ՔՊ-ն ձայն ձայնի տված արդարանում էր, որ ժամանակներն էին այդպիսին, մարդկանց համատարած չէին գրանցում: Իհարկե, չենք լսել, որ նա հրապարակային հայտարարեր դրա մասին։ Բայց, պարզվում է, որ սա միակ կասկածելի դրվագը չէ կապված Մանուկյանի հետ: Նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում ևս կասկածելի դրվագներ կան: Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին և աշխատել է մինչև վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/user_id=19503/ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից: Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում մաինագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:
    16:03
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին
    ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, գրում եմ ձեզ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի իմ առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դաշնակից Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթները, հոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը և ընդհանուր ձեռքբերումների պատմությունը»,- ասել է դիվանագետը հայտարարությունում, որը տեղադրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Տողանյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվել է 2017թ.: Նրան այս պաշտոնում կփոխարինի Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանի նշանակման մասին հրամանագիրը հունվարի 5-ին ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը երեկ հրաժարական է տվել։
    15:56
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արմեն Սարգսյանի հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»
    «5165 շարժումը» հայտարարությամբ է հանդես եկել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ։ «Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին: Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ: Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել: Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին: Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ: Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին»:
    15:50
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    15:20
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Թթու լավաշ». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել հայկական աղանդերը
    Գործարար, իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երբեք չի մոռանում հայկական արմատների մասին․ «Ինստագրամ» սոցիալական ցանցում 282 միլիոն հետեւորդ ունեցող աստղը հաճախ է օգտատերերին ծանոթացնում հայկական ուտեստների հետ։ Այս անգամ հեռուստաաստղը ցույց է տվել աղանդերը՝ հայկական թթու լավաշ․ «Հայկական մրգային ռոլեր»,- մեկնաբանություններում գրել է Քարդաշյանը։
    15:19
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ես մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի եւ վերջապես հեռանա. Մամիջանյան
    Ես մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի եւ վերջապես հեռանա Հայաստանի վարչապետի աշխատասենյակից: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ նախգահի ընտրության առաջին փուլում ընդդիմությունը աջակցի իշխանության առաջադրած թեկնածուին: «Մնացած բոլոր հարցերում, որոնք մեր երկրի ու ժողովրդի առաջնահերթություններն են, մենք իրենց չենք աջակցում, մենք անում ենք մեր աշխատանքը, որը հաճախ իրենց կատարած աշխատանքից անգամներ անգամ ավելի շատ է»,- ասել է նա: Մամիջանյանը նկատել է, որ դեռ վաղ է խոսել նախագահի ընտրության մասին. «Դեռ շրջանառվող թեկնածուների անուններ չկան, դեռեւս չեն եղել կոնսուլտացիաներ ընդդիմության շրջանում սեփական թեկնածուով հանդես գալու կամ չգալու վերաբերյալ»:
    15:16
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նա թռավ, բայց չխոստացավ վերադառնալ. 7or.am
    «7or.am»-ը գրում է․ «ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանը թռավ։ Զուտ ձևականորեն դա ներկայացվում է որպես հրաժարականի դիմում, բայց իրականում՝ թռնոցի էր։ Թռնոցի էլիտար խոպանչիությունից։ Արմեն օգտվում էր ՀՀ բյուջեից ու զրո օգուտ տալիս բյուջեին ու մեր երկրին։ Ավելի ձրիակեր պաշտոնյա դժվար է Հայաստանում գտնելը։ Արմեն Սարգսյանն այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից էր, ով մեկ օր անգամ ՀՀ քաղաքացի չի եղել, երբ պաշտոն չի ունեցել։ Նա մի նախագահ էր, որի ընտանիքի մի մասն այդպես էլ ՀՀ քաղաքացի չդարձավ։ Արմենը դալալի հոգեբանությամբ էր նախագահ աշխատում։ Ինքը առնող ծախող էր։ Եթե ՀՀ–ին լավ գին տային, կծախեր։ Ու դժվար է ասել, թե արդյոք չեն տվել այդ գինը ․․․ Թռնելն Արմենի ոճի մեջ է։ Մի անգամ նա արդեն թռել էր 1997–ին։ Նրան 1996–ի նախագահական կեղծված ու խայտառակ ընտրություններից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը ՀՀ վարչապետ էր նշանակել։ Արմենը Լոնդոնից եկավ, անիմաստ ժպիտը դեմքին սկսեց վարչապետ խաղալ։ Հետո փախավ Լոնդոն ու այնտեղից հրաժարական տվեց։ Թե բա հիվանդ եմ, փորիկս ցավում է։ Հիմա նույն բանն է տեղի ունեցել (հրաժարականի պատճառների մեջ կրկին ակնարկվում է «ցավող փորիկը»)։ Նա Լոնդոնից գրել է, թե բա սահմանադրական լիազորություններս չեն հերիքում, որ կարգին նախագահ աշխատեմ, թե բա ընտանիքիս անդամներին են վիրավորում, թե բա սիրտս ցավում է, բայց ձեռքս չի հասնում, ֆլան, ֆստան․․․ Իրականությունն այն է, որ Արմեն Սարգսյանը պարզապես թռնում է՝ հերթական անգամ խաղալով Նիկոլի օգտին։ Իր թռնելով Արմենն արագացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ հավասարապես պատասխանատու է մեր երկրում 2018–ի մայիսից հետո տեղի ունեցածի համար։ Նիկոլական ապօրինությունների ժամանակ Արմեն Սարգսյանը կա՛մ լուռ է եղել, կա՛մ աջակցել է նրան, կա՛մ իրեն ռետինե խողովակի տեղ դնելով չի խոչընդոտել ապօրինությանը, թեև սահմանադրորեն կարող էր, կա՛մ համատեղ մոլորեցրել է հանրությանը։ Արմեն Սարգսյանը պատասխանատու է 44–օրյա պատերազմի սկսման, դրա արդյունքների համար։ Նա պատասխանատու է Հայաստանի ու Արցախի թուլացման համար։ Նա շատ լավ գիտի այդ մասին, դրա համար էլ թռավ՝ չխոստանալով վերադառնալ։ Դե իսկ Արմեն Սարգսյանին նախագահ նշանակածները պետք է քաղաքականապես ապաշխարեն։ Ոմանք դա արել են, ոմանք՝ դեռ ոչ։
    15:02
    24.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վանա լիճը սառցակալել է
    Թուրքիայում անոմալ ցրտի պատճառով սառցակալել է Վանա լիճը, ինչը հազվագյուտ երևույթ է համարվում: Ջերմաստիճանը այնտեղ անցած գիշեր -30 է եղել, իսկ ցերեկը՝ -15: Բնակիչները պատմել են, որ առաջին անգամ են Վանա լիճը սառած տեսնում:
    14:59
    24.01.22
    Ավելին